31 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է “Գազպրոմ” ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական “Գազպրոմ” ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը եւ “Գազպրոմ” ընկերության վարչության նախագահն այդ թվում անդրադարձել են գազի ոլորտում փոխգործակցությանը՝ ամփոփելով վերջին տարիներին “Հայռուսգազարդ” համատեղ ձեռնարկության գործունեության արդյունքներն ու խոսել “Գազպրոմ Արմենիա” ընկերության հեռանկարային ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանի եւ Ալեքսեյ Միլլերի հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ “Գազպրոմ”-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին:

Արձանագրելով, որ 2002 թվականից հաջողվել է էապես բարձրացնել Հայաստանում գազիֆիկացման մակարդակը, գազի սպառման ծավալն ու գազամատակարարման հուսալիությունը, կողմերը քննարկել են “Գազպրոմ”-ի կողմից “Հայռուսգազարդ” ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերումից հետո, հետագա համատեղ աշխատանքներին, ինչպես նաեւ գազի սակագնին եւ գնագոյացմանը վերաբերող հարցեր: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ