07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Պետք է միասին պայքարենք ժխտողականության դեմ. Է. Շարմազանով

Փետրվարի 25-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակության հետ: Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշեց, որ հայերը եւ հույները ընդհանուր պատմություն եւ արժեքային համակարգ ունեցող ժողովուրդներ են եւ պետք է միասին պայքարեն ժխտողականության դեմ:

Նա համոզմունք հայտնեց, որ նման այցերը կնպաստեն հայ-հունական կապերի ամրապնդմանը: ԱԺ փոխնախագահը անդրադարձավ բարեկամական խմբերի համագործակցությանը, կարեւորեց բարեկամ ժողովուրդների կառուցողական համագործակցությունը նաեւ միջազգային հարթակներում:

Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը գոհունակությամբ նշեց, որ հույն եւ հայ պատգամավորները սերտորեն համագործակցում են եվրոպական կառույցներում եւ սատարում միմյանց: Ըստ Վանգելիս Մեյմարակիսի՝ հայ-հունական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ համոզմունք հայտնեց, որ ավելի կզարգանան եւ կխորանան: Նա նշեց, որ քաջատեղյակ է տարածաշրջանային զարգացումներից եւ կարծում է, որ հարցերը պիտի լուծվեն երկխոսության, համագործակցության ճանապարհով: Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամները շնորհավորեցին Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահին՝ ԱԺ Պատվո մեդալ ստանալու կապակցությամբ: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ