23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

“Կենսաբանական անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնահերթություններից է”

Այսօր տեղի է ունեցել “Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգի”  մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը նախագահել է Ազգային անվտանգության խորհրի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նիստի բացման խոսքում ԱԱԽ Քարտուղարը նշել է. “Կենսաբանական անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնահերթություններից է, որը խարսխվում է մարդու կյանքի և առողջության պաշտպանության վրա, նպատակաուղղված է քաղաքացու, հասարակության և պետության բնականոն գործունեության ապահովմանը: 

Կենսաբանական սպառնալիքների տարածումը պայմանավորված է մարդկանց, կենդանիների, հումքի, կենդանական և բուսական ծագման արտադրանքի մեծաքանակ և մեծածավալ տեղաշարժերի հետ, քանի որ մեծացել են կենսաբանական վտանգ ներկայացնող այնպիսի վարակների տարածումը, ինչպիսիք են՝ վերջին տարիներին արձանագրված ատիպիկ թոքաբորբը, թռչնի և խոզի գրիպները, խոզերի աֆրիկյան ժանտախտը և այլն:

Համաճարակային կամ պանդէմիկ ներուժով վարակիչ հիվանդություններն, անկախ դրանց ծագման բնույթից՝ անխոչընդոտ տարածման դեպքում կամ կանխամտածված կիրառման պարագայում լուրջ, իսկ հաճախ՝ մահացու սպառնալիք են և կարող են լրջորեն խոչընդոտել հասարակության բնականոն գործունեությունն ու խաթարել երկրի տնտեսական զարգացումը”:

Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ ներկայումս աշխարհում մեծ ջանքեր են գործադրվում համաճարակային կամ պանդէմիկ վարակիչ հիվանդություններով պայմանավորված սպառնալիքներին հակազդելու, համապատասխան պայքարի միջոցներ մշակելու և կիրառելու ուղղությամբ՝ ներգրավելով ազգային և միջազգային գիտական ներուժը` կարևորելով “Հայաստանի Հանրապետությունում Կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգիե ընդունման անհրաժեշտությունը:

Հայեցակարգի ընդունումը նախատեսված է Ազգային անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագրով:

Հայեցակարգի նախագիծը նախատեսվում է մշակել, հաշվի առնելով Հայաստանի փորձը, միջազգային ձեռքբերումները, վերջին տարիների վիճակագրությունն ու զարգացման միտումները:

Հայեցակարգի ընդունմամբ կապահովվի Հայաստանի կողմից որդեգրած և միջազգային պայմանագրերով ստանձնած հանձնառությունների բարեհաջող իրականացումն ու լուրջ նախադրյալներ կստեղծվեն կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում:

Հանձնաժողովը որոշել է մինչև հոկտեմբեր մշակել հայեցակարգը, որից հետո այն կներկայացվի Անվտանգության խորհրդի հաստատմանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ