28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Շնորհավորել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ճարտարապետ, երաժիշտ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արթուր Մեսչյանի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան 65-ամյակի առթիվ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել բազմաշնորհ մտավորականի գործունեությունը, մաղթել նրան քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Անվճար բուժօգնության ակցիա կանանց համար

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդկացությանը հանձնարարել է տոնական տարատեսակ միջոցառումներ կազմակերպել վարչական բոլոր շրջաններում: Միաժամանակ, նախապատրաստական աշխատանքներ պիտի տարվեն    մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում արդեն ավանդական դարձած “Ձեզ համար կանայք” անվճար բուժօգնության մեկամսյակի կազմակերպման եւ անցկացման ուղղությամբ՝ ծրագրում ներգրավելով նաեւ մասնավոր բուժհաստատություններին:

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Երեւանի կայազորային կլինիկական հոսպիտալ

Մարտի 2-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երեւանի կայազորային կլինիկական հոսպիտալ` ծանոթանալու հոսպիտալում  առկա խնդիրներին: ՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր […]

Հանձնել է Տարոն Մարգարյանը

Փետրվարի 26-ից մարտի 2-ը “Դինամո”  մարզադահլիճում անց էր կացվում բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների  առաջնությունը, որին մասնակցում էին ավելի քան 100 մարզիկներ: Մարտի 2-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել բռնցքամարտի առաջնության եզրափակիչ փուլին եւ հետեւել չեմպիոնի կոչման համար անցկացվող մենամարտերին:    Եզրափակիչ փուլի անցկացմանը զուգահեռ կազմակերպվել են նաեւ առաջնության տարբեր քաշային կարգերում հաղթողների պարգեւատրման արարողությունները: […]

Մասնակցել է նախագահը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ մարտի 2-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել մարտի 2-15-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը: Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Մասնակցում է 27 երկրների 263 շախմատիստ, այդ թվում` 130 գրոսմայստեր:

Երեք տարում` երկու հազար աշխատատեղ

Վարչապետն այցելել է ոսկեգործական բնագավառի ազատ տնտեսական գոտու տարածք Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանում «Էյ ջեյ էյ հոլդինգ» ընկերության տարածք, որտեղ ստեղծվում է մասնագիտացված ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտի: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է տարածքով՝ ծանոթացել առաջիկայում իրականացվելիք շինաշխատանքների ծրագրերին: Այնուհետև խորհրդակցության ընթացքում վարչապետին է ներկայացվել ազատ տնտեսական […]

Կառավարությունը քննարկում է ՓՄՁ-ների համար հարկային բեռի իջեցման հարցը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ ռիելթորական կազմակերպությունների հարկային բեռի նվազեցման եւ առեւտրի ոլորտի ընկերությունների շրջանառության հարկի դրույքաչափի իջեցման քննարկում: Վերոնշյալ հարցերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի արդյունքում վարչապետ Սարգսյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին ուսումնասիրել նիստում հնչած […]

Փոխվել է թիվ 63 ավտոբուսի երթուղին

Թիվ 63 ավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը օրեր առաջ դիմել էր Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով դադարեցնել վերոնշյալ երթուղու իր կողմից սպասարկման իրավունքը: Հաշվի առնելով, որ սույն ընկերությունը սպասարկումն իրականացնում է բացառապես ավտոբուսներով (թվով 17), ինչը նաև առավել նախընտրելի է քաղաքացիների համար, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը ընկերության հետ քննարկել և առաջարկ է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ վերանայել տվյալ […]

ԱԱԽ քարտուղարը ընդունել է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է իր հրավերով Երևանում գտնվող ՌԴ Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտ) ղեկավար Գրիգորի Էլկինին, ով նաև ԱՊՀ անդամ երկրների ստանդարտիզացման հարցերով միջպետական խորհրդի նախագահն է: Կողմերը քննարկել են ստանդարտացման և չափագիտության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության […]

Ապօրինի դրամահավաքը կանխելու համար Աշոտյանը կարգադրել է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ: Նամակում մասնավորապես նշվում է. “Ուսումնական հաստատության հեղինակությունը բարձր պահելու նպատակով,  Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս, ձեռնարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի