28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

“Եվրատեսիլ-2014”-ի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկի հանգուցալուծումն այսօր` 22:00-ին

 Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ այսօր կհանգուցալուծվի “Եվրատեսիլ-2014” սիրված մրցույթի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկը. հայտնի կդառնա այն երգը, որով Արամ MP3-ին կներկայանա միջազգային երաժշտական հանրությանը: Մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր` 22:00-ին, Առաջին ալիքի եթերում: Ինչպես Եվրատեսիլի պաշտոնական կայքին տրված հարցազրույցի ընթացքում նշել էր մրցույթի այս տարվա Հայաստանի դեսպանը, երգի բնորոշող 3 […]

Բժիշկները ձգտում են պրակտիկ բժշկությամբ զբաղվել, քան՝ աշխատանք փնտրել այլ կառույցներում. Սերժ Սարգսյան /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր եւ մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի եւ առկա խնդիրների մասին, հետաքրքրվել […]

ՄԻԵԴ-ն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար . Սերժ Սարգսյան

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է առողջապահության նախարարության աշխատակիցների հետ եւ պատասխանել է նրանց  հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության համակարգի աշխատակիցների սոցիալական խնդիրներին, մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքին, մեր երկրի արտաքին քաղաքականությանը եւ մի շարք այլ թեմաների: Մասնավորապես պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Շվեյցարիայի կառավարության որոշումը բողոքարկելու, այսպես կոչված, […]

Հաստատվել է “Գյուղական կարողությունների ստեղծում” ծրագրի 2014 թ. տարեկան բյուջեն

Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել “Գյուղական կարողությունների ստեղծում” եւ “Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին” ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել եւ հաստատել է “Գյուղական կարողությունների ստեղծում” ծրագրի (Ծրագիր) 2014 թ. տարեկան աշխատանքային պլան-բյուջեի եւ գնումների պլանը: 2014 թ. ընդհանուր պլան-բյուջեն կազմում է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: Այն ունի չորս բաղադրիչ՝ աջակցություն պտղի […]

Նախարարական գագաթաժողովին ընդառաջ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված “ՀՀ կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից միևչ 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին ՀՀ-ում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախապատրաստական գագաթաժողովի և Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի” առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և […]

Ֆրանսուա Օլանդը մայիսին կայցելի Հայաստան

Աշխատանքային այցելությամբ մարտի 13-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ քննարկել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։ Զրուցակիցները, գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, անդրադարձել են տնտեսական փոխգործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ […]

Վլադիմիր Գասպարյանը հասավ Սյունիք /ֆոտո/

Հ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Սյունիք կատարած այցի շրջանակում նախ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում, այնուհետեւ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Վ. Գասպարյանը հանդիպում ունեցավ մարզպետ Վահե Հակոբյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների եւ կրթական հաստատությունների տնօրենների հետ: ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը ողջունեց ոստիկանապետի այցը Սյունիքի մարզ, նշելով, որ […]

Արմեն Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Էլիզաբեթ II հետ

Մարտի 5-ին Բուքինգեմյան պալատում Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Էլիզաբեթ II թագուհուն։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դիվանագիտական կորպուսի մարշալ Ալիստեր Հարիսոնը և ՄԹ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերը։ Հավատարմագրերի հանձնումից հետո Արմեն Սարգսյանը բարեկամական առանձնազրույց ունեցավ Նորին Մեծության հետ։

Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:      Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Այնուհետեւ քննարկվել են ՀՀ պետական գնումների համակարգին առնչվող հարցերը եւ դրամաշնորհային ծրագրերով ԱԱՀ-ով հարկման ժամանակ առաջացող խնդիրները: Վերջինիս կապակցությամբ վարչապետը հանձնարարել է հրավիրել խորհրդակցություն եւ գտնել լուծումներ: […]

Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարարին

Քննարկվել է ՄՄ-ին ՀՀ անդամակցության ՛՛ճանապարհային քարտեզի՛՛ իրականացման ընթացքըՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:  Հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ՛՛ճանապարհային քարտեզի՛՛ իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի