29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վլադիմիր Գասպարյանը հասավ Սյունիք /ֆոտո/

Հ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Սյունիք կատարած այցի շրջանակում նախ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում, այնուհետեւ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Վ. Գասպարյանը հանդիպում ունեցավ մարզպետ Վահե Հակոբյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների եւ կրթական հաստատությունների տնօրենների հետ: ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը ողջունեց ոստիկանապետի այցը Սյունիքի մարզ, նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում նման ձեւաչափով հանդիպումը աննախադեպ է, այնուհետեւ ձայնը փոխանցեց Վ. Գասպարյանին:

Ներկայացնելով այցի նպատակը եւ ոստիկանության ծրագրերը՝ ոստիկանապետը նշեց այն ուղղությունները, որոնցով ակնկալվում է համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների եւ մարզային իշխանությունների հետ: Նկատի ունենալով մարզի աշխարհագրական դիրքն ու ռազմավարական նշանակությունը, ոստիկանության պետը կարեւորեց ոստիկանության նախաձեռնողական մոտեցումը հատկապես անչափահասների շրջանում տարվող աշխատանքներին: Նաեւ հորդորեց համայնքապետերին ու կրթօջախների տնօրեններին աչալուրջ լինել, ինչպես հանցավորության դեմ պայքարում, այնպես էլ ուսումնական ու դաստիարակչական գործընթացներում, մասնավորապես անչափահասների շրջանում տարվող աշխատանքներում: Ոստիկանապետը տեղեկացրեց, որ մարզի հինգ դպրոցներում կլինեն ոստիկանության աշխատակիցների հաստիքներ:

Ոստիկանության պետն անդրադարձավ գյուղապետերի հետ աշխատանքի կազմակերպման, որսագողության դեմ համատեղ պայքարի, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, միջպետական եւ համայնքային ճանապարհների նշագծման ու մի շարք այլ խնդիրների, որոնց լուծման գործում ակնկալվում է սերտ աշխատանք տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Ի դեպ, ոստկանությունը պատրաստակամ է իրավական աջակցություն ցուցաբերել համայնքների ղեկավարներին, համակարգված բացատրական աշխատանք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով, սերտ համագործակցություն մանկավարժների հետ՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու, թմրանյութերի ապօրինի շրջանառության հետեւանքներից եւ թմրամոլներից անչափահասներին զերծ պահելու նպատակով եւ այլն:

Կարեւորվեց հատկապես ապօրինի զենք-զինամթերքի առգրավումը եւ գյուղական բնակավայրերում ոստիկանության ծառայության առանձնահատկություններն ու հողի մշակի հանդեպ առանձնակի վերաբերմունքի անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները հասարակության հետ աշխատանքն ավելի սերտացնելու, համատեղ գործողությունները համակարգելու եւ հետադարձ կապն ապահովելու ուղղությամբ: Քաջարանի քաղաքապետ Վ. Գեւորգյանը հանդես եկավ Քաջարանի ոստիկանության բաժանմունքը բաժնի վերակազմավորելու առաջարկությամբ:

Վ. Գասպարյանը տեղեկացրեց, որ առաջարկության մասին կզեկուցվի եւ կտրվի լուծում: Այնուհետեւ Վ. Գասպարյանը Արցախյան ազատամարտի մասնակցության եւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համար պարգեւատրվեց ոսկե շքանշանով: Հանդիպման ավարտին ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը կարեւորեց նման ձեւաչափով հանդիպումները եւ նշեց, որ բարձրացված շատ հարցերի շուրջ կլինեն քննարկումներ առաջիկա խորհրդակցությունների ու հատկապես առաջիկա մարզխորհրդի նիստի ընթացքում: Շնորհակալություն հայտնելով Սյունիքի մարզի հանդեպ ցուցաբերած առանձնակի վերաբերմունքի համար մարզպետ Վահե Հակոբյանը Վ.Գասպարյանին նվիրեց Սյունիքի բնապատկերով գեղանկար:

Վ. Գասպարյանը իր գոհունակությունը հայտնեց մարզպետ Վ. Հակոբյանին իրավապահ մարմինների հետ կատարված աշխատանքների եւ սերտ համագործակցության պատրաստակամության համար եւ հանձնեց ոստիկանի զինանշանով կրծքանշան: 

Տեղեկատվությունը ըստ Սյունիքի մարզպետարանի կայքի

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ