28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հաստատվել է “Գյուղական կարողությունների ստեղծում” ծրագրի 2014 թ. տարեկան բյուջեն

Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել “Գյուղական կարողությունների ստեղծում” եւ “Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին” ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է “Գյուղական կարողությունների ստեղծում” ծրագրի (Ծրագիր) 2014 թ. տարեկան աշխատանքային պլան-բյուջեի եւ գնումների պլանը: 2014 թ. ընդհանուր պլան-բյուջեն կազմում է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: Այն ունի չորս բաղադրիչ՝ աջակցություն պտղի եւ ընկուզեղենի արտադրությանը (2 մլն 965 հազար ԱՄՆ դոլար), ենթակառուցվածքների զարգացում (գազամատակարարման եւ ջրամատակարարման աշխատանքներ 25 համայնքում-8 մլն 975 հազար դոլար), կառավարում՝ 872 հազար ԱՄՆ դոլար եւ գյուղական ֆինանսավորում՝ (այգեգործական վարկերի մշակում եւ տրամադրում՝ շուրջ 4.5 մլն ԱՄՆ դոլար):

Մեկ այլ հարցով ի գիտություն է ընդունվել 2013 թ. սեպտեմբերի 9-25-ը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի Վերահսկողության առաքելության այցելության հուշագիր-հաշվետվությունը:

Փաստաթղթում արծարծված հարցերի առնչությամբ առաջարկություններ են ներկայացվել ՀՀ վարչապետին, որոնց վերաբերյալ Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել:

Նիստում հաստատվել են Ծրագրի շրջանակում 25 համայնքում գազամատակարարման, ոռոգման եւ ջրամատակարարման նախագծային աշխատանքների իրականացման համար որակի եւ գնի հիման վրա անցկացված խորհրդատուի ընտրության մրցույթի արդյունքները:

Ի գիտություն է ընդունվել նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի հաշվետվությունը կառավարության աշխատակազմի “Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ” պետական հիմնարկի գործունեության վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ