17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախարարական գագաթաժողովին ընդառաջ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված “ՀՀ կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից միևչ 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին ՀՀ-ում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախապատրաստական գագաթաժողովի և Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի” առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ պետական գերատեսչությունների, մասնավորապես, ՀՀ կառավարության աշխատակազմի,  ՀՀ արտաքին գործերի, մշակույթի, տրանսպորտի և կապի, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման հարցեր, ինչպես նաև միջոցառումների անցկացման ծրագիրը և աշխատանքների ժամանակացույցը: Նախարարը խնդրել է գերատեսչությունների ներկայացուցիչներին` տեղերում քննարկել իրենց պատասխանատվության տիրույթում գտնվող կազմակերպչական  և տեխնիկական բնույթի հարցերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ և դիտողություններ: Նիստի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել են գագաթաժողովի ընթացքում հնարավոր միջոցառումների անցկացման, գագաթաժողովի մասնակիցների ցանկի, օրակարգի, գործընկերների ներգրավման հետ կապված ընթացիկ հարցեր: Որոշ խնդիրների շուրջ պարզաբանումներով հանդես է եկել Բոլոնիայի քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը:
Նիստի ավարտին հաստատվել է “2015 թվականին ՀՀ-ում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախապատրաստական գագաթաժողովի և Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի միջոցառումների անցկացման ծրագիրը և նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ