“Եվրատեսիլ-2014”-ի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկի հանգուցալուծումն այսօր` 22:00-ին
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ այսօր կհանգուցալուծվի “Եվրատեսիլ-2014” սիրված մրցույթի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկը. հայտնի կդառնա այն երգը, որով Արամ MP3-ին կներկայանա միջազգային երաժշտական հանրությանը: Մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր` 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:
Ինչպես Եվրատեսիլի պաշտոնական կայքին տրված հարցազրույցի ընթացքում նշել էր մրցույթի այս տարվա Հայաստանի դեսպանը, երգի բնորոշող 3 բառերն են՝ “պայքարի´ր հանուն սիրո”:
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ:
“Եվրատեսիլ” մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6–ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին