08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ֆրանսուա Օլանդը մայիսին կայցելի Հայաստան

Աշխատանքային այցելությամբ մարտի 13-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ քննարկել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։

Զրուցակիցները, գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, անդրադարձել են տնտեսական փոխգործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանում արդեն գործում է ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն և Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները։

Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված Հայաստան – Եվրոպական Միություն հռչակագրի լույսի ներքո անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին։

Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգարավվածությունը, կարևորել է նրանց միասնական ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը: 

Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներ, մասնավորապես` ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման հնարավոր ուղիները, անդրադարձ կատարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ