07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Բաց են

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն

Խոշոր հրդեհ Ավան-Առինջում, կան տուժածներ

Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության կայք-էջի,  մարտի 10-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/4 շենքի 7-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք: Հաստատել է հրդեհի բարդության թիվ “1-բիս” աստիճան: Դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել […]

Նախարարը կոնսիլիում է հրավիրել՝ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։  

Բաղդասարյանը ընդգծել է

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին: Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ներկա վիճակը, տեղեկացնելով, որ արդեն ս.թ. փետրվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանության է արժանացրել “Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը` հավելելով, […]

Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվող նոր բազմաբնակարանների հարևանությամբ կհիմնվի քաղաքային պուրակ և մանկապարտեզ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի ընթացքին: Բնակարաններով ապահովման սոցիալական այս ծրագրերն իրականացվում են ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է […]

Կառավարությունը սահմանել է մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Կառավարության որոշումներով երեք տարի ժամկետով երկարաձգվել են  <Էկո-ֆարմ> ՍՊԸ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տեղափոխման, պահպանման և բաշխման, բացթողման ու իրացման գործունեությունների համար տրված լիցենզիաները: Առողջապահության բնագավառին վերաբերող մեկ այլ որոշմամբ կազմակերպվելու է ԼՂՀ կարիքների համար ինսուլին դեղի գնման գործընթացը: 2014թ. ինսուլինը ձեռք  է […]

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արմեն Աշոտյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև ժամկետի ավարտը

Ս/թ մարտի 1-ից  Քեթի Լիչը փոխարինելով ամուսնուն՝ Ջոնաթան Էյվսին, կրկին ստանձնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները: Այս անգամ Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև պաշտոնավարման ավարտը: Այս առիթով Ջոնաթան էյվսն ասել է. ”Փետրվարի 28-ին ես վերջին անգամ փոխանցեցի դեսպանի պաշտոնը Քեթիին: Սա նաև պաշտոնապես իմ վերջին աշխատանքային օրն […]

Չափազանց ոգևորում է դեղագործության ոլորտը. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացմանը:             Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն համագործակցում է «Ի-Վի Քոնսալթինգ»-ի հետ, իսկ վերջինս ունի էական և մեծ ազդեցություն կառավարության տնտեսական քաղաքականության ձևավորման վրա:             Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր կառավարության […]

Շնորհավորել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ճարտարապետ, երաժիշտ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արթուր Մեսչյանի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան 65-ամյակի առթիվ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել բազմաշնորհ մտավորականի գործունեությունը, մաղթել նրան քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի