03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խոշոր հրդեհ Ավան-Առինջում, կան տուժածներ

Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության կայք-էջի,  մարտի 10-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/4 շենքի 7-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք: Հաստատել է հրդեհի բարդության թիվ “1-բիս” աստիճան:

Դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.34-ին, մարվել` 06.58-ին: Այրվել է Ա. Բ.-ին պատկանող բնակարանի հյուրասենյակը` գույքով (25 քմ), ջերմահարվել միջանցքի պատերը՝ 35 քմ:

Հրդեհի հետեւանքով 1-ին աստիճանի այրվածքներ են ստացել բնակիչներ՝ 1963 թ. ծնված Հ. Բ.-ը եւ 1988 թ. ծնված Գ. Ա.-ը, ովքեր տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ