07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև ժամկետի ավարտը

Ս/թ մարտի 1-ից  Քեթի Լիչը փոխարինելով ամուսնուն՝ Ջոնաթան Էյվսին, կրկին ստանձնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:

Այս անգամ Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև պաշտոնավարման ավարտը:

Այս առիթով Ջոնաթան էյվսն ասել է.

”Փետրվարի 28-ին ես վերջին անգամ փոխանցեցի դեսպանի պաշտոնը Քեթիին: Սա նաև պաշտոնապես իմ վերջին աշխատանքային օրն էր Միացյալ Թագավորության  դիվանագիտական ծառայությունում: Քեթին կշարունակի կատարել դեսպանի իր պարտականությունները մինչ մեր պաշտոնավարման ժամկետի ավարտը, իսկ ես կաջակցեմ նրան այդ գործում՝ հոգ տանելով ընտանիքի մասին միևնույն ժամանակ փնտրելով մասնագիտական նոր նվաճումներ: Շնորհակալություն բոլորին ովքեր օգնեցին ինձ Հայաստանում իրականացնել արդյունավետ գոծունեություն թե՛ մասնագիտական, թե՛ անձնական տեսանկյունից”:

”Թիմ դեսպանների աշխատանքը հիանալի փորձ էր երկուսիս համար: Ես շատ հպարտ եմ այն արդյունքի համար, որին մենք հասել ենք վերջին երկու տարիների ընթացքում: Կարծում եմ մենք ապացուցեցինք, որ աշխատանքային այս ձևաչափը արդյունավետ էր: Ամեն չորս ամիսը մեկ փոխարինելով իրար, լեցուն նոր գաղափարներով և շնորհիվ մեր դեսպանատան հիանալի թիմի մենք 2013-ը դարձրեցինք Բրիտանիա-Հայաստան հարաբերությունների լավագույն տարին: Ես հակված եմ պահել այս դրական ընթացքը և շարունակել աշխատել նոր նախաձեռնությունների վրա”,- ասաց Քեթի Լիչը:

 

*Հիշեցնենք, որ Ջոնաթան Էյվսն ու Քեթի Լիչը համատեղության կարգով որպես թիմ դեսպաններ Հայաստանում իրենց գործունեությունն են սկսել 2012թ-ի հունվարից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ