07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մինչեւ դեկտեմբեր կպատրաստվի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթուղթը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում-ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ նախագահի գրասենյակի, Կառավարության եւ Ազգային ժողովի, դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԶԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ: Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. “Մենք ամփոփում ենք կատարված աշխատանքները, […]

Հարգանքի տուրք Զորավար Անդրանիկի հիշատակին

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-րդ տարեդարձի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների եւ քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների եւ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելել են Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ և արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի […]

Հայաստան կժամանի Հունաստանի ԱԺ նախագահը

Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս ՄեյմարակիսըՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը:  Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական […]

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ: Գուրզադյանների ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. “Սփյուռքից Հայաստան ներգաղթած, հայրենիքում կրթություն ստացած և համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականն իր ողջ կյանքը նվիրեց հայրենի գիտության առանձնահատուկ մի ոլորտի զարգացմանը, ղեկավարեց գիտական կենտրոններ, մշակեց տիեզերական համակարգեր: Տաղանդաշատ […]

Վահան Հովհաննիսյանը հանձնել է հավատարմագրերը

Դեսպան Հովհաննեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննեսյանին ընդունեց երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: “Բելեվյու” նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ՝ Նախագահ Գաուկը և դեսպան Հովհաննեսյանը քննարկեցին երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական  և մշակութային կապերի առավել զարգացման, […]

Կառավարական նիստ՝ Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ականավոր գիտանական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:     Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Գրիգոր Գուրզադյանի հիշատակը, ապա ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները: Գրիգոր Գուրզադյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 24 , ժամը 1800-2000-ը, Երևանի […]

Ցավակցական

Վարչապետի ցավակցական խոսքը ականավոր հայ գիտնական Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբԿյանքից հեռացավ մեր ժամանակների մեծագույն հայերից մեկը։ Գիտնական, ում թողած մեծ ժառանգությունը հայ գիտական մտքի զարգացման գործում ահռելի է, և դեռ երկար ժամանակ ուսումնասիրության, վերլուծության և արժևորման մեծ ճանապարհ է հարթելու բազմաթիվ գիտնականների և ուսումնասիրողների համար։ Բազմակողմանի օժտված մեծ հայի թողած գրական, գեղարվեստական ժառանգությունն իր արժանի տեղն է գրավում մեր […]

Հետեւանքները ծանր կլինեն. օմբուդսմենը հրատապ գրություն է ներկայացրել ՍԴ

Փետրվարի 17-ին Հայաստանի ատոմակայանի բազմաթիվ աշխատակիցներ հրապարակային դիմում ներկայացրեցին Մարդու իրավունքների պաշտպանին, որից հետո Օմբուդսմենը հրատապ գրությամբ դիմեց Սահմանադրական դատարան: Ստորև ներկայացնում ենք Պաշտպանի գրությունն ամբողջությամբ: “Բարձր դատարան,  Սահմանադրական դատարանի հունվարի 24-ին կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ կայացրած աշխատակարգային որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների և գործողությունների տեղիք տվեց թե՛ գործատուների, թե՛ աշխատողների և թե՛ պետական մարմինների ղեկավարների […]

Ամփոփվել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային: Նրա գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով:  Նշենք, որ այդ գործընթացի համակարգման նպատակով Հայաստանի վարչապետի 2013 թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ ձևավորվել էր 22 թեմատիկ աշխատանքային խումբ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հյուրերին, որ ամեն շաբաթ անցկացվող խորհրդակցության ժամանակ վարչապետին զեկուցվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի