11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ցավակցական

Վարչապետի ցավակցական խոսքը ականավոր հայ գիտնական Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբԿյանքից հեռացավ մեր ժամանակների մեծագույն հայերից մեկը։ Գիտնական, ում թողած մեծ ժառանգությունը հայ գիտական մտքի զարգացման գործում ահռելի է, և դեռ երկար ժամանակ ուսումնասիրության, վերլուծության և արժևորման մեծ ճանապարհ է հարթելու բազմաթիվ գիտնականների և ուսումնասիրողների համար։

Բազմակողմանի օժտված մեծ հայի թողած գրական, գեղարվեստական ժառանգությունն իր արժանի տեղն է գրավում մեր մշակույթում և մտագործունեության նոր հորիզոններ բացում նոր սերունդների համար։ Գրիգոր Գուրզադյանն ավելին է, քան մեծ գիտնական, նա հայ մարդու, մտավորականի օրինակելի կերպար է, ում տեսակի կարիքը մեր ազգը, հասարակությունը մշտապես զգալու է։Իմ խորին զավակցություն եմ հայտնում Գրիգոր Գուրզադյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, աշակերտներին, նրա տաղանդի երկրպագուներին։ Աստված լուսավորի և փառավորի մեծ մարդու հոգին։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ