Ձեւավորվել է 56 տեղամասային ընտրական հանձնաժողով
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2014թ. մարտի 9-ին թվով 53 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Արմեն Սմբատյանը նշել է, որ ավարտվել է թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետը. առաջադրված համայնքի ղեկավարի 95 թեկնածուներից գրանցվել են 85-ը, իսկ ավագանու անդամ […]