18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արմեն Երիցյանը պարգեւատրել է Երեւանի քաղաքապետին

Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երեւանի տարածքում գործող ստորաբաժանումների 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

ՀՀ ԱԻՆ Երեւանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ շարունակական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության եւ անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին ու ԱԻՆ ստորաբաժանումներին շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանի եւ վարչական շրջանների հետ համատեղ աշխատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ Երեւանի քաղաքապետարանի համագործակցությունն իսկապես սերտ է եւ կարեւոր.

“Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջեւ ձեւավորված համագործակցությունն իսկապես արդյունավետ է, ինչն արտացոլված է նաեւ տարեկան ամփոփիչ հաշվետվությունում: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա տարիներին մենք էլ ավելի կընդլայնենք համագործակցության շրջանակներն ու այն պատասխանատվությունը, որ կրում ենք Երեւանի ու երեւանցիների առջեւ, կկարողանանք վերածել առավել արդյունավետ աշխատանքների: Ամենակարեւոր ձեռքբերումը, որն այսօր կառանձնացնեմ դա երեւանցու վստահությունն ու հավատն է փրկարարի աշխատանքի նկատմամբ, որն, անշուշտ, քրտնաջան ու սրտացավ աշխատանքի արդյունք է, եւ դա մեր բոլորի ամենամեծ գնահատականն է”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հաշվի առնելով մայրաքաղաքի կրթական եւ մշակութային օջախներում հակահրդեհային պաշտպանության անհրաժեշտ միջոցների առկայության կարեւորությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ներկայացնել ֆինանսական գնահատական՝ համայնքային բյուջեից վերոնշյալ հաստատությունների համար կրակմարիչներ գնելու նպատակով: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական աջակցության ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ընդգծել է, որ  համագործակցված աշխատանքն իսկապես հաջողված է ու առանձնանում է շատ որոշակի ձեռքբերումներով: Նախարարը նաեւ նկատել է, որ ոլորտում դեռ անելիքներ կան ծառայությունների որակը բարելավելու եւ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Բավարար գնահատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երեւանի տարածքային ստորաբաժանումների 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքները՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազությունների շրջանակում գործուն աջակցությունը ՀՀ ԱԻՆ Երեւանի փրկարարական վարչությանը՝ մայրաքաղաքում աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:

Ամփոփիչ նիստի շրջանակում Երեւան քաղաքի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության, արտակարգ իրավիճակների կանխմանն ու հնարավոր հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երեւան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալով է պարգեւատրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:

Համակարգի մի շարք աշխատակիցներ էլ 2013թ. ընթացքում կատարած արդյունավետ եւ բարեխիղճ աշխատանքի համար արժանացել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու եւ ղեկավարելու, ինչպես նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ ՀՀ ԱԻՆ “Պատվավոր աշխատակից” մեդալով է պարգեւատրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:  

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն էլ պարգեւատրվել է ՀՀ ԱԻՆ “Համագործակցություն հանուն փրկության” մեդալով, իսկ քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետեր ու ստորաբաժանումների ղեկավարներ արժանացել են ՀՀ ԱԻՆ պատվոգրերի ու շնորհակալագրերի:   

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ