Տարբերանշանի մրցույթ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպական աշխատանքների շրջանակում հայատարարում է միջոցառման տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատ անձինք:
Տարբերանշանը պետք է արտացոլի եվրոպական բարձրագույն կրթական տարածքը և Հայաստանը՝ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր:
Մրցույթի հաղթողների համար սահմանվել է մրցանակային ֆոնդ՝
Առաջին տեղ՝ 300 հազար դրամ,
Երկրորդ տեղ՝ 200 հազար դրամ,
Երրորդ տեղ՝ 100 հազար դրամ:
Մրցութային աշխատաքները /տպագիր և էլեկտրոնային/ ներկայացվում են համառոտ բացատրագրով և գրաֆիկական մասով: Անհրաժեշտ է աշխատանքներին կից ներկայացնել նաև մասնակցի վերաբերյալ տեղեկություն/կազմակերպության պարագայում իրավաբանական անձի տվյալները, իսկ ֆիզիկական անձը՝ անուն, ազգանուն, տարիք, հասցե, կոնտակտային տվյալներ/:
Մրցութային հանձնաժողովում ընդգրկված կլինեն կրթության, գիտության և մշակույթի բնագավառների անվանի ներկայացուցիչներ: Տարբերանշանի օգտագործման և տնօրինման իրավասությունը կպատկանի ՀՀ ԿԳՆ-ին:
Հայտերն ընդունվում են մինչև 2014 թվականի մարտի 10-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն մինչև 2014 թվականի մարտի 28-ը:
Աշխատանքները ներկայացնել հետևյալ հասցեով՝ Երևան,Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն, սենյակ 639:
Հեռ. 52-73-43, էլփոստ՝ [email protected]