01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանությունը զգուշացնում է. փետրվարի 9-ից փոխվել են

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի փետրվարի 9-ից Երեւան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչեւ 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամը 18.00-ից մինչեւ հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը:

Նույն ժամային ռեժիմով են գործելու նաեւ տվյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը:

Սահմանափակումների վերաբերյալ դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող  ճանապարհային նշանների հետ միասին տեղադրվելու են ցուցանակներ (լրացուցիչ տեղեկատվության նշաններ):

Կրկին անգամ հորդորում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ երթեւեկել թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:

 

Ճանապարհային ոստիկանություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ