02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Երեւանի կայազորային կլինիկական հոսպիտալ

Մարտի 2-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երեւանի կայազորային կլինիկական հոսպիտալ` ծանոթանալու հոսպիտալում  առկա խնդիրներին: ՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Սեյրան Օհանյանը եղել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժվող զինծառայողների եւ հոսպիտալի բուժանձնակազմի հետ:

Հոսպիտալի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը ներկայացրել է պոլիկլինիկայում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները եւ առկա խնդիրները: 

Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով ԶՈւ անձնակազմի եւ զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարեւորությունը, տվել է հստակ հանձնարարականներ լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու եւ կայազորային հոսպիտալներում իրականացվող աշխատանքների մակարդակը նոր` ավելի բարձր աստիճանի բերելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ