14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Կառավարությունը քննարկում է ՓՄՁ-ների համար հարկային բեռի իջեցման հարցը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ ռիելթորական կազմակերպությունների հարկային բեռի նվազեցման եւ առեւտրի ոլորտի ընկերությունների շրջանառության հարկի դրույքաչափի իջեցման քննարկում:

Վերոնշյալ հարցերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի արդյունքում վարչապետ Սարգսյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին ուսումնասիրել նիստում հնչած բոլոր առաջարկությունները եւ, քննարկելով ՓՄՁ ներկայացուցիչների հետ, համապատասխան խնդիրների լուծման առաջարկություններ ներկայացնել, որոնք քննարկման առարկա կդառնան խորհրդի հաջորդ նիստում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ