01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում ճանապարհային երթեւեկությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով մինչեւ շինարարական աշխատանքների վերջնական ավարտը մարտի 11-ից ժամանակավոր շահագործվում է տարբեր հարթությունների վրա կառուցված տրանսպորտային հանգույցները եւ թունելը:

Տրանսպորտային հանգույցը կահավորված է կողմնորոշման ճանապարհային նշաններով:

Հանգույցից կարելի է օգտվել հետեւյալ ուղղություններով երթեւեկելու համար.

1. Ծիծեռնակաբերդի խճուղուց ուղիղ երթեւեկությամբ դեպի Շինարարների եւ Լենինգրադյան փողոցներ, Սեբաստիա եւ Հասրաթյան փողոցներ:

2.  Ծիծեռնակաբերդի խճուղուց աջ անցուղով դեպի Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկը, այնուհետեւ ուղիղ երթեւեկությամբ դեպի Կիեւյան փողոց, իսկ ձախ շարքից նաեւ Հալաբյան փողոց:

3. Կիեւյան-Հալաբյան փողոցների խաչմերուկի կողմից դեպի տրանսպորտային հանգույց  երթեւեկող տրանսպորտային միջոցները աջ անցուղով երթեւեկում են դեպի Լենինգրադյան փողոց, այնուհետեւ դեպի Շինարարներ, Սեբաստիա փողոցներ:

Դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի երթեւեկելու համար երթեւեկում են դեպի տրանսպորտային նորակառույց թունել, թունելից անմիջապես հետո աջ անցուղով բարձրանում Լենինգրադյան փողոց եւ երթեւեկում միայն աջ` դեպի Ծիծեռնակաբերդ կամ կրկին աջ երթեւեկությամբ` դեպի Կիեւյան փողոց:

Շինարարների, Լենինգրադյան փողոցների կողմից տրանսպորտային հանգույցին մոտեցող տրանսպորտային միջոցները ուղիղ երթեւեկում են միայն Ծիծեռնակաբերդի խճուղի, իսկ դեպի Կիեւյան փողոց երթեւեկելու համար աջ անցուղով իջնում են դեպի թունել եւ երթեւեկում միայն աջ` դեպի Կիեւյան փողոց:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ