28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Տագնապ պաշտպանության նախարարությունում

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն մարտի 10-ին` վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի շրջանակում պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները պլանով նախատեսված ժամանակահատվածում եւ համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր: Ուսումնական տագնապի նպատակն էր ստուգել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների զինծառայողների ու քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական պատրաստականությունը, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում անձնակազմի մասնագիտական գիտելիքների իմացության եւ դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու աստիճանը: 

Ողջունելով անձնակազմին`  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է նմանաբնույթ միջոցառումների դերը եւ ընդգծել, որ մարտական պատրաստականությունը ծառայության կարեւորագույն բաղադրիչներից է: Ըստ այդմ` հարկավոր է մշտապես բարձր պահել անձնակազմի զգոնությունն ու պատրաստականությունը` անհրաժեշտության դեպքում ծառայողական գործառույթները ժամանակին եւ պահանջվող որակով կատարելու համար:  Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող եւ քաղաքացիական հատուկ ծառայող պետք է կարճ ժամանակահատվածում պատրաստ լինի առաջադրվող խնդիրների կատարմանը եւ այդ  խնդիրների կատարման ընթացքում ունակ լինի դրսեւորելու համակարգված մոտեցում եւ մասնագիտական բարձր պատրաստվածություն:

Այս առումով պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ:

Մարտի 10-ին ուսումնական տագնապ է  տրվել նաեւ զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ