09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

“Տաշիրը”` Ստեփանակերտի եկեղեցուն

Տասնամյակներ  շարունակ Ստեփանակերտը զրկված է եղել Հայոց հավատքի յուր տաճարն ունենալու հնարավորությունից, չնայած դրա կենսական անհրաժեշտությանը: Եվ այդ բացը լրացնելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությամբ եւ հավատացյալ հայորդիների բարերարությամբ կառուցվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցին:

Հրաշագեղ այդ կոթողի կառուցմանն անմասն չմնաց նաեւ “Տաշիր” բարեգործական հիմնադրամը,  որի՝ այսօր կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում որոշվել է տաճարի կառուցման համար ներդնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Գաղտնիք չէ, որ Կարապետյանների ընտանիքը միշտ էլ առաջնային խնդիր է համարում  հոգեւոր արժեքների պահպանումն ու զարգացումը: Ուստի նրանք տարիներ շարունակ մեծածավալ ծրագրեր են իրականացրել թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, թե Հայաստանի եւ Արցախի եկեղեցիների կառուցման ու վերանորոգման ուղղությամբ: Հերթական այս աջակցությունն էլ միտված է հնարավորությունների սահմաններում խթանել Արցախ աշխարհի Մայր տաճարի կառուցմանը:

 

“Տաշիր” բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ