07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանի հյուրն էր

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության “Ռոսկոսմոս” տիեզերական գործակալության պատվիրակությանը` Սերգեյ Սերեդինի գլխավորությամբ: Համաձայն Արթուր Բաղդասարյանի եւ “Ռոսկոսմոս” դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Օստապենկոյի հետ ձեռք բերված պայմանավորվածության, գործակալությունում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնել տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման եւ հանրապետությունում այդ ոլորտի առկա ներուժի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ:

Հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը նախ նշեց, որ աշխատանքային խմբի ստեղծումը եւ այս հանդիպումը համահունչ են գիտատեխնիկական եւ արդյունաբերության ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը: 

 Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ “Ռոսկոսմոսի” հետ արդեն կա համագործակցության փորձ` մատնանշելով Ռուսաստանի Դաշնության եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման աշխատանքները:

ԱԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, որը կարող է արդյունավետորեն օգտագործվել տիեզերական ուսումնասիրությունների, հայտնագործությունների եւ ճյուղային արտադրության զարգացման ոլորտում: Նա աշխատանքային խմբին տեղեկացրեց, որ Հայաստանում առկա են ձեռնարկություններ, որոնք կարող են ռուսաստանյան ձեռնարկություններին մատակարարել տիեզերագնացության մեջ օգտագործվող ռադիոէլեկտրական սարքավորումներ:

“Ռոսկոսմոսի” ներկայացուցիչները արդյունավետ են գնահատել համագործակցության հնարավորությունները եւ պատրաստակամություն հայտնել առաջիկայում հայկական ձեռնարկությունների հետ ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:

Արթուր Բաղդասարյանն ու Սերգեյ Սերեդինը անդրադարձել են տիեզերական ոլորտում Հայաստանի եւ Ռուսատանի միջեւ համագործակցության` ՀՀ ձեռնարկությունների եւ “Ռոսկոսմոսի” միջեւ համատեղ հնարավոր ծրագրերի իրականացմանն առնչվող այլ հարցերի եւս:

 Աշխատանքային խմբի անդամները հանդիպումներ են նախատեսում Բյուրականի աստղադիտարանում, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների հետ:

ԱԱԽ քարտուղարի հրավերով առաջիկայում նախատեսվում է նաեւ “Ռոսկոսմոսի” ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ