13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հովիկ Աբրահամյանը կմեկնի Տաջիկստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան՝ մայրաքաղաք Դուշանբեում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Օրակարգում ներառված են  30 ավելի հարցեր, որոնց հիմնական մասը վերաբերում են առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ֆինանսական, սոցիալական, իրավական և հումանիտար ոլորտներում փոխգործակցության […]

Հայաստանը` Դանիայի պես

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Գործարարությամբ զբաղվելը 2016թ» զեկույցում, Հայաստանը երեք կետեով առաջ է շարժվել և 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին  Կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ Հայաստանը զեկույցում գտնվում է վերջին տարում երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրած երկրների շարքում։ «Հայաստանի դիրքի բարելավման հիմքում ընկած են երեք […]

Արփինե Հովհաննիսյանը մերժեց

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 29-ին հերթական նիստում մերժեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկում էր փոփոխություններ ու լրացումներ կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և մի շարք այլ օրենքներում, որոնցով պետք է բացառվի արտադատական կարգով քաղաքացիներից տուգանքների գանձումը: Ըստ նախագծի՝ տուգանք կարող է նշանակվել միայն դատարանի վճռով: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության նիստում […]

ՊՆ-ից փոխանցում են

 Ս.թ. հոկտեմբերի 27-ից  28-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցել է Եվրոպական բանակների հրամանատարների 23-րդ ամենամյա միջազգային համաժողովին. փոխանցում է ՊՆ լրատվական ծառայությունը: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբում հյուրընկալված միջոցառումը նպատակաուղղված էր արդիական սպառնալիքների ու մարտահրավերների շուրջ կարծիքների փոխանակմանը և դրանց դիմագրավելու շուրջ փոխըմբռնման և համագործակցության […]

Դատախազը վերացրել է անհիմն որոշումը

Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները  և միաժամանակ զերծ մնալով նախաքննական գաղտնիք հրապարակելուց՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին անհիմն որոշում: Այս մասին հայտնում է դատախազության լրատվական ծառայությունը: Հիշյալ որոշումը՝ նախաքննության նկատմամբ […]

Տևական ժամանակով ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված` հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի`  Վերին ջրաշեն և Մուշավան համայնքների, Նուբարաշեն վարչական շրջանի, Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի, Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող […]

Հայաստանն ու Լիտվան ընդլայնում են հարկային համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ընդունել է Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ֆինանսների նախարարը, ողջունելով հյուրերին, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում կարևորել է հուսալի իրավապայմանագրային դաշտի առկայությունը. «Հուսով եմ, […]

Բարդիները փոխարինվում են

Յուրաքանչյուր տարի աշնանային ծառատունկի նախօրեին մայրաքաղաքի վարչական շրջաններում գույքագրվում են չոր և տապալման վտանգ ներկայացնող ծառերը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Գույքագրման արդյունքները ներկայացվում են Երևանի քաղաքապետարան, որն էլ տալիս է համապատասխան եզրակացություն: Ըստ այդմ, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայում օրեր առաջ հատվել էին չորացած թվով 6 բարդիներ, որոնք, բացի չորացած լինելուց, ցանկացած […]

Որոշումներ են կայացրել

Երևանի ավագանին հոկտեմբերի 28-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի, գիտության և մշակույթի ոլորտում մեծ ներդրում ունեցած Գալոյան եղբայրների անուններով, ինչպես նաև Ոսկերիչների փողոցներ անվանակոչելու մասին որոշումների նախագծերին: Վաստակաշատ  շինարար  Էդիկ  Հակոբյանի  հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու մասին որոշման նախագիծը ևս արժանացել է ավագանու հավանությանը: Ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել […]

«Մենք դուրս ենք գալիս կարծրատիպերից»

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ներկայացվել  են ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և  Բոլոնիայի գործընթացի գնահատում» հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները: Ներկայացնելով կատարված սոցիոլոգիական  ուսումնասիրության կարևորությունը՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է .«Կրթության որակը ևս, որը ԿԳՆ առաջնային խնդիրն է, ուսանողության կողմից քիչ է կարևորվել՝ ընդմանեը 5 տոկոսն է նշել, որ կրթության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված