13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վարչապետը ցավակցել է

Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի ողբերգական վթարի մասին, որի հետևանքով զոհվել են և ծանր վիրավորվել մեր հայրենակիցները: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին, վիրավորներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:  

Տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին, Ռուսաստանի Դաշնության Տուլայի  տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում  վթարի է ենթարկվել  «Քինգ դելյուքս» ՍՊ ընկերությանը պատկանող  ավտոբուսը, որը  ոչ կանոնավոր  ուղևորափոխադրում էր  իրականացնում Մոսկվա-Երևան ուղղությամբ։ «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:  […]

Սերժ Սարգսյանը ցավակցում է

Նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին: Նախագահի ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Խոր ցավով տեղեկացա Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և անդառնալի հետևանքների մասին: Այս գիշեր մեծ կորուստ կրեց մեր ողջ ժողովուրդը, […]

Երևանի փոխոստիկանապետին ազատեցին աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրա փոխարեն Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:

2016 թ-ին կավարտվի Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգումը

2016 թվականին կավարտվեն Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Այդ մասին 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին, թե հնարավոր ինչ ներդրումներ կարող են լինել Ստեփանավանի օդանավակայանի գործարկման ուղղությամբ: Նախարարը մանրամասնեց, որ ռուս գործընկերների հետ արդեն կա պայմանավորվածություն: «Կարիք ունենք ծանր ուղղաթիռների, […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքն […]

Հովիկ Աբրահամյանը որոշել է ազնիվ լինել

ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության և կայունության սկզբունքները, հաջորդ տարվա բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, դա է վկայում այն, որ բյուջեի ծախսերի շուրջ կեսը կազմում են առողջապահության, կրթության և սոցիալական ծախսերը: Այսօր այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նշելով, […]

Նախագահը ներկա է գտնվել Թբիլիսիի հայկական եկեղեցու վերաօծման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորների, բազմաթիվ հյուրերի և Վիրահայոց թեմի հավատացյալների մասնակցությամբ Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողությանը ներկա է եղել նաև Եկեղեցու […]

«Նոր Հայաստանը» վաղը կլինի Գյումրիում

«Նոր Հայաստանը» տարածել է հաղորդագրություն, որտեղ հայտնում է, որ իր շրջագայությունը սկսում է Գյումրիից: Հաղորդագրության համաձայն` գյումրեցիների հետ հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին՝ Թատերական հրապարակում: Հանդիպմանը մասնակցում են «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Զարուհի Փոստանջյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը, Պետրոս Մակեյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը:Ճակատի կարգախոսն է՝ Ո՛Չ հանցավոր ռեժիմին, Ո՛Չ նոր սահմանադրությանը: ​Երևանից մեկնումը […]

Հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների համար` Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ «Մեծարգո՛ պարոն Նախագահ, սիրելի՛ Գիորգի, Նախ և առաջ խորին շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ, որ սույն աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Մարգվելաշվիլիի հետ հանգամանալից քննարկել ենք մեր հարաբերությունների օրակարգային հարցերը և նախանշել երկկողմ բազմաբնույթ համագործակցությունն առաջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված