26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կայացել է Եվրանեսթ ԽՎ-ի նիստը

Նոյեմբերի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստը վարել է հանձնաժողովի համանախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Նա իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վերջին զարգացումներին, խոսել է Եվրանեսթում տիրող ներկա իրավիճակի մասին, ներկայացրել Հայաստանի եւ Եվրամիության կողմից մշակույթի […]

Հայաստանը Ֆրանսիայի կողքին է.ԱԳ նախարար

Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է։ : Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է։

Ինչ տեղեկություններ կան Փարիզում զոհված կամ վիրավոր հայերի մասին

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհված կամ վիրավոր հայերի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չկա, Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ հնարավոր զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկությունների հարցով զբաղվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը: Հիշեցնենք, երեկ երեկոյան Փարիզում ահաբեկչական մի շարք հարձակումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում, նախնական տվյալներով 153 մարդ […]

Խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության լուրից. Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: «Մեծարգո պարոն Նախագահ, Խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած՝ իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչությունների լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամմամ Սալամին՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել։ «Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակը ինչպես Լիբանանում, այնպես էլ տարածաշրջանում կայունության և անվտանգության խաթարումն է։ Զորակցության և սփոփանքի խոսք եմ […]

Սերժ Սարգսյանը ստորագրեց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Սերժ Սարգսյանը հանդիպել է կոմունիստների հետ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի ներկայացուցիչների՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի, կենտկոմի քարտուղարներ Դոնարա Նալբանդյանի, Երջանիկ Ղազարյանի, կենտկոմի պլենումի անդամ Արմեն Եղիազարյանի և կենտկոմի բյուրոյի անդամ Դավիթ Հարությունյանի հետ, ովքեր Հանրապետության Նախագահին ներկայացրել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայաստանի կոմունիստական կուսակցության մոտեցումները և սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ […]

ՊՆ-ն` հայ-ռուսական միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման շուրջ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի ու Ռուսաստանի մտադրությունը՝ ստեղծելու Միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում: Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր ստորագրել համապատասխան համաձայնագիրը Հայաստանի հետ: Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ փաստաթղթի մշակումը մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի որոշման համաձայն: Համաձայնագրի նախագիծը […]

ԱԺ-ն ևս մեկ արտահերթ նիստ կգումարի

Այսօր կառավարության նիստում որոշվեց  առաջարկել ԱԺ-ին՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով` 1)  «Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխո­ւթյուններ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական […]

Ձյուդոիստին կառավարությունը ազատեց զինվորական ծառայության զորակոչից

Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, մինչև 66 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Ֆերդինանդ Կարապետյանին ՀՀ կառավարությունը ազատեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Հիմնավորման համաձայն` Կարապետյանը նախապատրաստվելու և մասնակցելու է 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, 2017-2018 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Կարապետյանը 2013 թվականին Ռուսաստանի Դաշնության ձյուդոյի առաջնությանը գրավել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի