26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

17 միլիոն դրամ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին

Այսօր, նոյեմբերի 19 կառավարության նիստում որոշում կայացվեց հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գումար տրամադրելու նպատակով կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 17 միլիոն դրամ: Գումար հարկավոր է  է ց հեռուստանախագծի մեկ տարվա լիցենզիան  ձեռք բերելու համար: Նշենք, որ հեռուստանախագիծը Հայաստանում իրականացվում է «Իգրա Թի Վի» հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի […]

Սարգսյան-Ալիև հանդիպումը` առաջիկայում /վիդեո/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հավանական համարեց, որ դեկտեմբերի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում կունենան: Շարմազանովը վերահաստատեց` Հայաստանը կողմնակից է բանակցային գործընթացին, այն է` խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում: ՀՀԿ խոսնակը նաև անդրադարձավ Թուրքիայում Իլհամ Ալիևի հայտարարություններին: Մանրամասները` տեսանյութում:

Նոր նշանակումներ

Այսօր Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ինչպես նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատում և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Նախագահն ընդունել է Իրաքի դեսպան Ղազի Տահեր Խալեդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահեր Խալեդին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների հարաբերություններում վերջին տարիներին արձանագրվել է […]

Համակարգը բնութագրվում է ոչ թե սխալով, այլ սխալին արձագանքելու իր կարողությամբ.Սերժ Սարգսյանը մրցանակ է հանձնել

Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու և նրա տիկնոջ՝ Խու Շիրոնգի, տրվել է ընդունելություն: Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի […]

Գալուստ Սահակյանը պարգևատրեց Կարեն Ավագյանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 17-ին Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների եւ երիտասարդության հետ տարվող աշխատանքների ղեկավարների: Երիտասարդները պարգեւատրվել են Ազգային ժողովի նախագահի հուշամեդալներով եւ շնորհակալագրերով, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատվոգրերով: Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի գործունեությունը, պարգեւատրել է նրան Ազգային ժողովի պատվո մեդալով: Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ ՀՀ […]

Առգրավված ձկները` կարիքավորներին

Քննարկվել են որսի արգելքի շրջանում երեք գերատեսչությունների համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմները Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների (ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան) համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել […]

Եվրամիության նորանշանակ դեսպանը հանդիպեց Տարոն Մարգարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ կառույցի հետ համատեղ աշխատանքն այսուհետ ևս կլինի համագործակցված ու արդյունավետ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Մենք կարևորում ենք միջազգային կառույցների հետ համագործակցության ընդլայնումն ու  […]

Սերժ Սարգսյանի ներկայությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի անդամների հետ այսօր Արմավիրի մարզում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնց ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ֆրանսիայի ՊՆ պատվիրակության ներկայացուցիչներ, մուսալեռցիներին փրկած նավերի նավապետների հարազատները, մարզի բնակիչները և […]

Ֆրանսիացի ժողովրդի հետ են մեր աղոթքները, սրտերը և հոգիները.Սերժ Սարգսյան

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ այսօր Արմավիրի մարզի Մուսա լեռան հուշահամալիրում կայացած միջոցառման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին: «Վեհափառ Տե՛ր, Գերաշնո՛րհ սրբազան հայրեր, Հարգելի՛ հյուրեր, Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք այստեղ ենք՝ նշելու Մուսա լեռան ինքնապաշտպանության 100-ամյա հոբելյանը: Այն 1915թ. Հայոց պատմության հերոսական դրվագներից մեկն է, որտեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի