Կառավարությունը կպայքարի էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման դեմ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին կառավարության հերթական նիստում հաստատվեց «Էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշումը: Ըստ որոշման հիմնավորման՝ այսօրվա դրությամբ Հայաստանում ապօրինի սպառած էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդաբանություն գոյություն չունի: Ուստի անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծ, որը կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն […]





































