07 Հունիսի, Saturday, 2025
KFC

50 միլիոն դրամ՝ Տուլայի մարզում ավտովթարից տուժածներին օգնելու համար

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2015 թվականի նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած՝ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու համար կառավարության պահուստային ֆոնդից տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել` 50 միլիոն դրամ, որից յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրվի 1 միլիոն 500 հազար դրամ, Հայաստանի և Ռուսաստանի  հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորները կստանան 700 հազարական դրամ, իսկ ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին կհատկացվի 500 հազարական դրամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  շնորհակալություն հայտնեց ՌԴ կառավարության ղեկավարին, ՌԴ առողջապահության նախարարությանը և Տուլայի նահանգապետին դժվար պահին աջակցություն ցուցաբերելու համար: Վարչապետը շնորհակալություն հայտնեց նաև  տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ