01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առգրավված ձկները` կարիքավորներին

Քննարկվել են որսի արգելքի շրջանում երեք գերատեսչությունների համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմները

Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների (ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան) համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմները:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը և գերատեսչությունների համապատասխան պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները:

Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N2459-161 գրությունը՝ նոյեմբերի 4-ին ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարի Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին թիվ 320-Ա հրամանը: Հրամանով նախատեսված է իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2016 թվականի հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, ներկայացրել է համատեղ միջոցառումների ծրագիրը, որով նախատեսված է փակել Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհները և տեղակայել հսկիչ կետեր, իրականացնել Սևան ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերումը, սահմանել շուրջօրյա հերթապահություն` մշտական կապ պահպանելով իրավապահ մարմինների հետ, արգելել բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: Նախատեսվում է նաև Լիճք, Վարդենիկ, Մաքենիս և Մասրիկ գետերի ավազանում գտնվող Լիճք, Վարդենիկ, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան, Սոթք, Կարճաղբյուր, Ներքին Շորժա, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Ակունք, Պատվան, Խաչաղբյուր, Լուսակունք, Տորֆավան համայնքների բնակչության հետ տանել համապատասխան բացատրական աշխատանք, միաժամանակ սահմանելով խիստ հսկողություն այդ համայնքների հարակից տարածքներով հոսող գետերի հունի երկայնքով:

Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. Մեր խնդիրն է իրազեկման աշխատանքների և խիստ հսկողության միջոցով բացատրել հարակից համայնքների բնակչությանը, որ այս գործողությունները բխում են հանրության շահերից, միտված են լճում ձկնապաշարների ավելացմանը և տարածաշրջանի ապագա զարգացմանը: Ես կոչ եմ անում մեր ազգաբնակչությանը զե՛րծ մնալ ձկնորսություն իրականացնելուց, չխաթարե՛լ լճում ձկան բնական վերարտադրությունը, որպեսզի մոտ ապագայում մենք հասնենք

ձկնապաշարի ցանկալի ծավալների և լճում արդյունագործական որսի հնարավորության հեռանկար ունենանք: Միաժամանակ առավել խիստ և արդյունավետ պետք է գործեն Սևան ԱՊ-ի աշխատակիցները՝ անհրաժեշտության դեպքում դիմելով ՀՀ ոստիկանության աջակցությանը: ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հայտնել է ոստիկանության պատրաստակամությունը լիարժեք կերպով համագործակցելու և աջակցելու Սևան ԱՊ-ի, մարզպետարանի և Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներին՝գործողությունների արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը հայտնել է, որ մարզպետարանն ամբողջովին կիրականացնի միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունները և համապատասխան աշխատանքներ կտանի «Սևան» ազգային պարկի հարակից տարածքների համայնքների բնակիչների հետ:

Խորհրդակցության ժամանակ տրվել են համապատասխան հանձնարարականներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանել շուրջօրյա հսկողություն, յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անցկացնել համատեղ խորհրդակցություններ` կատարված աշխատանքների ամփոփման նպատակով:

Միաժամանակ շարունակվելու են Սևանա լճի «սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում, կազմակերպվելու են ստուգայցեր նաև Սևանա լճի վրա և Սևան ԱՊ տարածքում:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բնապահպանական պետական տեսչության կողմից Հանրապետությունում իրականացրած շրջայցերին, որոնց ժամանակ Հայաստանի Հանրապետության խոշոր համայնքների հանրային առևտրի կետերի հարակից տարածքներում, բացահայտվել են «սիգի» վաճառքի դեպքեր: Մասնավորապես` նոյեմբերի 10-ից 17-ը Երևանում և ՀՀ մարզերում իրականացրած միջոցառումների ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներn առգրավել են համապատասխանաբար 279հատ /257կգ / և 43-հատ /ՀՀ Շիրակի և Լոռու մարզերից/ «սիգ» տեսակի ձուկ: Մինչ այդ նախորդ երեք շաբաթների ընթացքում առգրավվել էր 333 հատ /176.5 կգ / «սիգ» և 54,4 կգ «կարաս» տեսակի ձուկ: Ընդհանուր առմամբ վերջին մեկ ամսում Բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների շրջայցերի արդյունքում առգրավվել է 655 հատ /453.5կգ/ «սիգ» տեսակի և 54.4 կգ. «կարաս» տեսակի ձուկ:

Երևանում առգրավված ձկները հատկացվել են Արաբկիր վարչական տարածքի <<Արշավիր և Պայծառ Աբրահամյանների>> բարեգործական ճաշարանին, <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին, Երևանի <<Նիկողոս Տիգրանյանի>> անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ին, «Նորքի տուն-ինտերնատ»ՊՈԱԿ-ին և Նոր Նորքի բարեգործական ճաշարանին:

ՀՀ մարզերում առգրավված ձկները հանձնվել են մարզերի մանկատներին, տուն-ինտերնատներին և հատուկ դպրոցներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ