13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սերբիայի Պաշտպանության նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Սերբիայի միջև համագործակցության ընթացքից և կարևորել տարբեր ուղղություններով դրա զարգացումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին պաշտոնական փոխայցելություններն ու հանդիպումներն էապես նպաստել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, երկկողմ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը […]

Շարմազանովը մեկնում է

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 24-28-ն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: ԱԺ փոխնախագահը նոյեմբերի 25-ին ՀԱՊԿ միջոցառումների շրջանակում կմասնակցի «Միջխորհրդարանական համագործակցության առաջնային ուղղությունները ՀԱՊԿ ձեւաչափում՝ ուղղված ներկա փուլում հավաքական եւ միջազգային անվտանգության ամրապնդմանը» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ […]

Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ

Նոյեմբերի 23-ին Բրյուսելում կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցեցին վեց գործընկեր երկրների և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ։ ՀՀ պատվիրակությունն այս ամենամյա հանդիպմանը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Եվրոպական Արտաքին հարաբերությունների ծառայության նորանշանակ տնօրեն Թոմաս Մեյր֊Հարթինգի նախագահությամբ անցած հանդիպման նպատակն էր քննարկել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքներից բխող քայլերը […]

Հայաստան է ժամանում Սերբիայի պաշտպանության նախարարը

Ս.թ. նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը: Նոյեմբերի 25-ին, ժամը 10.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:

«Հարստությունը նույնպես հարաբերական է». ԱՎԾ նախագահը` Զոհրաբյանին /վիդեո/

ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը, խոսելով 2016-18 թվականների ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագրում տեղ գտած ցուցանիշներից՝ անդրադարձավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհաբյանի դժգոհություններին: Հիշեցնենք, Զոհրաբյանը զարմանք էր հայտնել ԱՎԾ նախագահի այն դիտարկման առնչությամբ, թե աղքատությունը հարաբերական տեսություն է: Մնացականյանը պարզաբանեց, թե հարաբերական է ոչ միայն աղքատությունը, այլ նաև հարստությունը, ապա ներկայացրեց ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանությունը: Մանրամասները` տեսանյութում

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում […]

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի եւ 43-րդ լիագումար նիստերի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 8-րդ լիագումար նիստերի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ին առընթեր փորձագիտախորհրդատվական եւ տեղեկատվական-վերլուծական, իրավական կենտրոնների նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 25-27-ը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ […]

Պաշտպանության նախարարը Բեռլինում երկկողմ հանդիպումներ է ունեցել

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Այցի հիմնական նպատակն էր մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելության Հյոսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Գերմանիայի կողմից ղեկավարվող Հյուսիսային […]

Կոստանյանը հանձնարարել է քրեաիրավական գնահատական տալ

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նիստում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դատախազական լիազորությունների իրականացմանն առնչվող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը հատուկ ընդգծել է նախընտրական, ընտրական և հետընտրական շրջանում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման՝ այդ թվում […]

Գյուղնախարարությունը ահազանգում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից  հանրապետության մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մի շարք համայնքների հողատարածքներում ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում  ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի