Շարմազանովը մեկնում է

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 24-28-ն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին:
ԱԺ փոխնախագահը նոյեմբերի 25-ին ՀԱՊԿ միջոցառումների շրջանակում կմասնակցի «Միջխորհրդարանական համագործակցության առաջնային ուղղությունները ՀԱՊԿ ձեւաչափում՝ ուղղված ներկա փուլում հավաքական եւ միջազգային անվտանգության ամրապնդմանը» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:
Նոյեմբերի 26-ին Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին հանդես կգա ելույթով՝ «Հայաստանի Հանրապետության առաջնայնությունները ՀԱՊԿ նախագահությունում» թեմայով:
Նույն օրը նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը Տավրիդյան պալատում:
ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 27-ին կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներին: