06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կոստանյանը հանձնարարել է քրեաիրավական գնահատական տալ

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նիստում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դատախազական լիազորությունների իրականացմանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը հատուկ ընդգծել է նախընտրական, ընտրական և հետընտրական շրջանում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման՝ այդ թվում զանգվածային միջոցառումների միջոցով իրենց դիրքորոշումն արտահայտելու կարևորությունը և այդ գործընթացներին ապօրինի որևէ միջամտության անթույլատրելիությունը:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է, որ յուրաքանչյուր նման ահազանգով, հիմքերի առկայության դեպքում, դրանց տրվի համապատասխան քրեաիրավական գնահատական: Գ. Կոստանյանը հանձնարարել է նաև պատշաճ հսկողություն իրականացնել՝ իրավապահ մարմինների կողմից զանգվածային միջոցառումների, ինչպես նաև ողջ ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելուն ուղղված գործողությունների նկատմամբ, կազմակերպելու համար բնականոն ընտրական գործընթացի իրականացումը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ