29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը որոշել է ազնիվ լինել

arm144644687822

ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության և կայունության սկզբունքները, հաջորդ տարվա բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, դա է վկայում այն, որ բյուջեի ծախսերի շուրջ կեսը կազմում են առողջապահության, կրթության և սոցիալական ծախսերը: Այսօր այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ շարունակվելու է Լեռնային Ղարաբաղին տրվող ֆինանսական աջակցությունը:

«Հարկաբյուջետային զարգացումները ողջ տարածաշրջանում վկայում են մի բանի մասին՝ գլոբալ կառուցվածքային փոփոխությունների և կապված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներում անմիջական բարելավումներ խոստանալը ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է»,- հայտարարեց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ հանրային բարեկեցության միակ ճանապարհը ներդրումների խթանման միջոցով աշխատատեղերի տեղծումն է, հարկ է խթանել արտադրողին և ստեղծել աճի նախադրյալներ: Նա կարևորեց հարկաբյուջետային կայունությունը՝ թե՛ մուտքերն ապահովելու, թե՛ հավասար պայմաններ ստեղծելու տեսակետից:

Այս պայմաններում վարչապետը կարևորեց նաև հարկային օրենսգրքի մշակումը և նշեց ցուցումներ է տվել ֆինանսների նախարարությանը՝ մշակել եկարաժամկետ աճի խթանմանն ուղղված փաստաթուղթ, հարկատուների համար պայմանները դուրինացնել, նախատեսել հարկային ատոնությունների փոխարինում սուբսիդիաներով:

«Բյուջեի քննարկումն այն հարթակն է, որի միջոցով կառավարությունը քննարկում է իր գործունեությունը, ստանում արդյունավետ հետադարձ կապ և ընդունում ճգրտված ոորշումները: Ինչպես և նախկինում, մենք խնդիրներին նայում ենք ոչ թե այսօրեական շահի, այլ տնտեսական զարգացման հեռանկարի տեսակետից, և հնարավորի սահմաններում ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամտի գայթակղությունից»,- ընդգծեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով` այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունում 9 ամիսների ընթացքում գրանցված  շուրջ 3.6 տոկոս տնտեսական աճը մեր մոտեցման արտացոլումն է՝ արտաքին պայմանների նման վատթարացման դեպքում հանրային բարեկեցության մեր միակ ճանապարհը ներդրումների խթանման և տնտեսական աճի ապահովման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է: Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատև կայուն աճի նախադրյալներ:

«Այս օրինագծի մշակման ժամանակ ես Ֆինանսների նախարարությանը տվել եմ ուղղորդող ցուցումներ: Որո՞նք են այդ ցուցումները.

  • Նախատեսել երկարաժամկետ աճի խթանում` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա:
  • Երկրի մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա:
  • Որպես հիմնադրույթ հարկ է ընդունել բյուջեի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կայունությունը: Կատարվող բարեփոխումները բոլոր ժամանակահատվածներում պետք է բերեն բյուջեի եկամուտների ավելացման՝ որպես առաջնային ռեսուրս դիտարկելով հարկահավաքման արդյունավետության բարձրացումը և հարկատուների համար պայմանների դյուրացումը:
  • Նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով, սակայն միայն այն դեպքում, երբ հնարավոր լինի դրանց թիրախավորված տրամադրումը կարիքավոր խավերին` փոխհատուցելով գների հնարավոր աճը: Ապահովել վերոնշյալ բարեփոխումների միմյանց հետ ոչ միաժամանակ իրականացումը կարևորագույն սոցիալական ոլորտներում:
  • Բարեփոխումները պետք է իրագործվեն 3-5 տարվա ընթացքում` հարկային համակարգում կայունություն և  սահունություն ապահովելու նպատակով:
  • Առավել արդարացի հարկման ապահովման նպատակով նախատեսել հարկային մեխանիզմների և վարչարարության աստիճանական բարդացում»,- առանձնացրեց վարչապետը:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ