03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Եկեղեցին ինքնամաքրվում է

“Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի” նախագահ Ալեքսանդր Ամարյանն այն կարծիքին է, որ եկեղեցի գնալը եւ մոմ վառելը բավարար չէ, որպեսզի պայքարենք հավատքի համար: Հայաստանում այսօր բարեգործական եւ առողջապահական կազմակերպությունների անվան տակ գրանցված  64 գրանցված եւ շուրջ 200 չգրանցված կրոնական կառույց կա: Սա նաեւ նրանից է, որ հոգեւոր դաշտը Հայաստանում կարգավորված չէ, եւ աղանդավորական […]

Գիշերօթիկի սանին ծեծած դաստիարակը տույժի է ենթարկվել

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցը ինքնակամ լքած 9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով։   Գրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 20-ին  սոցիալ մանկավարժական խորհրդի նիստի արդյունքում Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, իսկ […]

Խաչիկյանի գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձիք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության եւ այդ ծառայության ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, […]

Դատապարտյալի պահածոյացված պղպեղի մեջ դեղահաբեր է հայտնաբերվել

Հունվարի 8-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ ”Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ”Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Հ.-ին այցելած քաղաքացի Վ. Մ.-ի հանձնունքի ստուգմամբ պահածոյացված կարմիր պղպեղի մեջ հայտնաբերել և առգրավել են սուբոտեքսանման դեղահաբի վեց ու կես կտոր: Կատարվում է հետաքննություն:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Henaran.am-ին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: 

Սթրես` “Սթրես կենտրոնում” Բա մենք էլ էնդեղ գյուլի բերանն ենք ընկնում,

Ինչքան էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը խոսի բարեփոխումների, բարձրորակ սպասարկման մասին, միեւնույն է` դեռ սայլը տեղից չի շարժվում: Տավուշի մարզի Չինարի գյուղից երեքշաբթի օրը  76-ամյա  մի կնոջ պիտի հետազոտեին նախարարությանը պատկանող “Սթրես-կենտրոն”-ում: Սակայն ո’չ ավել, ո’չ պակաս կենտրոնի բժիշկը չլսելով հիվանդին` նետում է, թե ինքը զբաղված է ու լավ կլինի` “Էս կենտրոնից ուրիշ տեղ […]

Սպանություն Երեւանում.տղամարդու դին մասնատել են

Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կյուրղինյան 3 հասցեի դիմաց, այգու մեջ տղամարդու դի կա, հաղորդում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննչական […]

Քրեական գործ “Հայանտառ”-ի աշխատակիցների դեմ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` “Հայանտառ” ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: “Հայանտառ” ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության վերաբերյալ նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ “Հայանտառ” ՊՈԱԿ-ի միջեւ 2009թ. հունիսի 2-ին կնքված Լոռու, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի անտառային հողերի անտառապատման ծրագրի պայմանագրով […]

Անասնագոմը էպոսագետի համար ավելի շահութաբեր է, քան Րաֆֆին

Henaran.am-ը ՀՀ նախագահի թեկնածու , էպոսագետ Վարդան Սեդրակյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ ճակատագիր ունեցավ այն 8 մլն դրամը, որը նա պատրաստ էր տրամադրել “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին` որպես ընտրագրավ: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն էլ համաձայնվել էր օգտվել օգնությունից` մեկ պայմանի դեպքւոմ, եթե Սեդրակյանը չի առաջադրվելու:  “Ձեզ հետաքրքրող գումարով, Ամանորից առաջ գնեցի անասնագոմ իմ հայրենի Քարաշամբ […]

48 ժամ թեկնածուներին

Հունվարի 8-ին կայացած Կենտրոնկան ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվեց  փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված եւ ընտրագրավը չվճարած թեկնածուներին տրամադրել 48 ժամ`շտկելու բացթողումը: Թեկնածուները  մինչեւ հունվարի 10-ի ժամը 14:00-ը մուծված անդորրագրերը պիտի ներկայացնեն հանձնաժողով:  Հիշեցնենք, առաջադրված 15 թեկնածուներից գրավը չեն վճարել Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Կոլյայի Աբրահամյանը, Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանը, ով […]

Լրագրողը դատի է տվել գործարարին

“Ժողովուրդ” օրաթերթի լրագրող Ս. Գրիգորյանը անցած տարեվերջին դիմել է դատարան ընդդեմ ՛՛X գրուպ՛՛-ի նախագահ, ՛՛Ջրաշխարհ՛՛-ի սեփականատեր, ՛՛Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա՛՛-ի ղեկավար, ՛՛Վալենսիա՛՛ ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք, որ վերջինս լրագրողին վիրավորել էր նրան անվանելով “պրաստիտուտկա” , երբ լրագրողը փորձել  էր նրան հարց տալ: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Ս. Գրիգորյանը, ինքը եւ խմբագրակազմը սպասում էր, որ գործարարը ներողություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի