03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բացառիկ կադրեր Հովիկ Աբրահամյանից. Henaran.am-ը ավարտում է ամանորյա շարքը /վիդեո, ֆոտո/

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հին Նոր տարին դիմավորեց թոռնիկների հետ: Իհարկե, թոռնիկները` Զորիկը, Սոնան, Ջուլիան ու Հովիկը հասկանում են պապիկին` շատ է աշխատում, քիչ ժամանակ է ունենում: Ավագ թոռը` Զորիկն արդեն գիտի` իր պապիկը օրենսդիր մարմնում է աշխատում: “Օրենքներ են մշակում, որ ես ու մնացած երեխաները լավ Հայաստանում ապրենք”,-ասում է նա: Սոնայի պատմելով […]

Կոտայքի մարզում աճել է հանցագործությունների թիվը

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ամփոփագրերով`2012թ-ին նախորդ տարվա համեմատությամբ հանցագործությունների զգալի աճ է գրանցվել: Մասնավորապես, աճել են  միջին ծանրության հանցագործությունները`բնակարանային գողությունները եւ թմրանյութերի տարածման հետ կապված հանցագործությունները: Ամփոփիչ խորհրդակցությանը պատասխանատուները նշեցին, որ մարզում սոցիալական վիճակի վատթարացում է նկատվել, ինչն էլ նպաստել է հանցագործությունների թվի ավելացմանը:  Այնուամենայնիվ, Կոտայքի մարզային վարչության պետ,  գնդապետ Գրիշա Բադալյանն ասաց, որ 2012թ-ին […]

Տեսա՞ր, ի՞նչ եղավ…Ամանորի խոհեր եւ սիրո խոստովանություններ կալանավայրից /վիդեո, ֆոտո/

Չգիտի՞ ում մեղադրի Հրանտ Գալոյանը, ով արդեն 3 տարի “Աբովյան” քրեակատարողական հիմնարկում է: Տատին ու պապին, թե՞ հորը…չի կարող ասել, թերեւս իրեն է մեղադրում եւ զղջում է կատարվածի համար: 16 տարեկանում է հայտնվել այստեղ եւ արդեն 3-րդ Նորին տարին դիմավորելու է իր բախտակից ընկերների հետ: Հրանտ  Ավազակային հարձակման համար է դատապարտվել, համագյուղացիներից փող էր պահանջում` […]

Թե ինչ ֆիքսեց Henaran.am-ի տեսախցիկը՝ Երեւանի քաղաքապետի երեխաների առօրյայից /վիդեո/

 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 4-րդ երեխան՝ Մուշեղը այդպես էլ չուզեց եղբայրների եւ քույրիկի հետ լուսանկարվել տոնածառի մոտ: “Չեմ ուզում տոնածառ”,-ասաց նա եւ փախավ սենյակի անկյունը: Նկատենք, որ Մուշեղը իսկապես տարբերվեց մյուսներից. այդպես էլ չկարողացանք նրան երգել տալ  ու այդպես էլ չիմացանք, թե ինչ է ուզում, որ Ձմեռ պապին բերի: Փոխարենը նա Henaran.am-ի լրագրողին մեկ առ […]

Հույժ կարեւոր. հետ է շպրտելու …

Henaran.am-ի տեղեկություններով, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` տեղակալների մասնակցությամբ հույժ կարեւոր խորհրդակցություն է հրավիրել: Նա մասնավորապես ասել է, որ պատասխանատու ժամանակներ են, որ շատերը փորձելու են ոստիկանության վրա քար շպրտել: “Այդ քարերը պիտի ետ շպրտվի` մեր աշխատանքով”,-ասել է Գասպարյանը` հորդորելով չմտածված քայլեր չանել: “Աստծո կամոք մենք հասնելու ենք մեր նպատակին, ոստիկանի գործը բարի է”,-ասել է նա: […]

83-ամյա հայրը սպանել է 56-ամյա որդուն

Այսօր` հունվարի11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ:  Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ինչպես հիվանդանոցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական […]

Ոստիկանության պաշտոնյան նվաստացրել է, գլուխը խփել պատերին … կբացահայտի

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, 2010 թ. օգոստոսի 28-ին Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում Գրիգոր Պապյանի հետ Գեւորգ Թոսունյանի եւ Սահակ Սահակյանի վիճաբանելու, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված, ինչպես նա նույն օրը ժամը […]

Հացի արտադրամասերը չեն աշխատել. բաց նամակ

Հարգելի պարոն Շաբոյան Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Տնտեսական Մրցակցության Պաշտանության Պետական Հանձնաժողովը կոչված է պաշտպանելու ՀՀ-ում տարբեր ոլորտներում առկա մրցակցությունը, հետազոտել տարբեր ապրանքների գնաճի պատճառներն ու մեխանիզմերը, ցանկանում ենք դիմել Ձեզ հետեւյալ խնդիրը ուսումնասիրելու եւ պարզաբանելու խնդրանքով: Հայտնի է, որ ՀՀ-ում հունվարի 1-ից 4-ը հաց չի եղել, մասնավորապես, չեն աշխատել Հայաստանում գործող […]

Նախագահական ընտրապայքարից դուրս մնացած թեկնածուն պահանջում է գործ հարուցել Հրայր Թովմասյանի դեմ

“Քաշաթաղ” ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, որը  8 միլիոն ընտրգրավը մուծել չկարողանալու պատճառով դուրս մնաց նախագահական ընտրապայքարից,  “բառի բուն իմաստով հանցագործություն’’ է թե ԿԸՀ նախագահ Մուկուչյանի գործունեությունը, թե ԱԺ –ի ընդունած ԸՕ-ն, որը, նրա խոսքով,  հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “պետության դեմ կատարված հանցագործություն’’ որակելով ընթացող գործընթացները, Ռոբերտ Սիմոնյանը հայտարարեց, որ Տիգրան Մուկուչյանի […]

Նորակոչիկի մահվան առիթով հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է, որ 23.12.2012թ. զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ/ հարուցվել է քրեական գործ  եւ կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ն. Սահակյանի մահվան հանգամանքները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի