30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թե ինչ ֆիքսեց Henaran.am-ի տեսախցիկը՝ Երեւանի քաղաքապետի երեխաների առօրյայից /վիդեո/

 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 4-րդ երեխան՝ Մուշեղը այդպես էլ չուզեց եղբայրների եւ քույրիկի հետ լուսանկարվել տոնածառի մոտ: “Չեմ ուզում տոնածառ”,-ասաց նա եւ փախավ սենյակի անկյունը: Նկատենք, որ Մուշեղը իսկապես տարբերվեց մյուսներից. այդպես էլ չկարողացանք նրան երգել տալ  ու այդպես էլ չիմացանք, թե ինչ է ուզում, որ Ձմեռ պապին բերի: Փոխարենը նա Henaran.am-ի լրագրողին մեկ առ մեկ ցույց տվեց իր մեծ ավտոկայանտեղը:

“Լավն ա չէ՞”,-անընդհատ հարցնում էր նա: Պակաս ակտիվ չէր փոքր որդին՝ Սմբատը: Նա տեսնելով, որ իրենից մեծ եղբայրը չի ուզում երգել, ինքը սկսեց բլբլալ: 

Սուսաննան չնայած երեխաների ավագը չէ, բայց որպես չորս եղբոր միակ քույր նրան ավագ եղբայրները լսում են: Դաշնամուր է սիրում նվագել, միակ երազանքը՝ ոչ մի մանուկ տխրության մեջ եկող տարում չլինի:

Պապիկի անունը կրող Անդրանիկն էլ իր ընկերներին խելք եւ առողջություն է մաղթում: Իր խոսքով, ընդհանրապես, ինքը խելացի է, բայց մարդ ամեն տարի էլ ավելի է խելոքանում: Պահանջկոտ չի, ինչ նվեր տան Ամանորին՝ կընդունի: Չի սիրում նախապես որեւէ ցանկություն ասել եւ պարտադրել: Նահապետը նույնպես սիրում է նվերներ ստանալ, եւ, իհարկե, ինքն էլ նվերներ պատրաստել սիրելի մարդկանց համար: Իսկ Ամանորի նվեր արդեն ստացել է՝ հեռախոս են ծնողները նվիրել: 

Մուշեղը շարունակում է վազվզել այս սնեյակից մյուսն ու խորհուրդներ տալ՝ Կոլան յախքա, մի խմի… Իսկ վերջում զրնգացնում է հյութով լիքը բաժակները՝ ազդարարելով Նոր՝ 2013թվականի գալուստը…

Թե ինչ ֆիքսեց Henaran.am-ի տեսախցիկը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեխաների առօրյայից՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ մենք Հին Նոր տարուն  կրկնում ենք Ամանորի օրերին թողարկված ամենահետաքրքիր հոդվածները: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ