18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հացի արտադրամասերը չեն աշխատել. բաց նամակ

Հարգելի պարոն Շաբոյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Տնտեսական Մրցակցության Պաշտանության Պետական Հանձնաժողովը կոչված է պաշտպանելու ՀՀ-ում տարբեր ոլորտներում առկա մրցակցությունը, հետազոտել տարբեր ապրանքների գնաճի պատճառներն ու մեխանիզմերը, ցանկանում ենք դիմել Ձեզ հետեւյալ խնդիրը ուսումնասիրելու եւ պարզաբանելու խնդրանքով:

Հայտնի է, որ ՀՀ-ում հունվարի 1-ից 4-ը հաց չի եղել, մասնավորապես, չեն աշխատել Հայաստանում գործող հացի արտադրամասերը: Սա Հայաստանի Հանրապետության որոշ մարզերում բերել է հացի գնի կտրուկ թանկացման որոշ վաճառակետերում: Այլ կերպ ասած, այն վաճառակետերում, որտեղ հնարավոր է եղել գտնել հաց, այն արժեցել է որոշ դեպքերում մի քանի անգամ ավելի թանկ, քան մինչ Ամանորյա տոները: Մասնավորապես, մենք ունենք տվյալներ, որ Գյումրիում Ամանորյա տոներին հացը, որը մինչ Ամանոր արժեցել է 80 դրամ, հնարավոր է եղել գնել 3 անգամ ավելի թանկ գնով` 250 դրամով, , այսինքն, օգտվելով նրանից, որ Գյումրիում հնարավոր չէ այլ վաճառակետերում հաց գտնել, այն վաճառակետերը, որոնք ունեցել են հաց, չարաշահելով այդ հանգամանքը, հացը վաճառել են 3 անգամ ավելի թանկ գնով:
Հայտնի է նաեւ դեպքեր մայրաքաղաք Երեւանում, երբ վաճառակետերում հայտնված հացը անմիջապես սպառվել է: Դրանք արագորեն գնել են վերավաճառողները` հետագայում շատ ավելի թանկ գնով վաճառելու համար: Կրկին անգամ նշում ենք, որ հացի գնի նման բարձրացման ուղղակի պատճառն է եղել այն, որ ՀՀ-ում հունվարի 1-ից 4-ը չեն գործել հացի արտադրամասերը: 
Մենք, ՀՀ մի շարք քաղաքացիներ, լինելով խնդրով մտահոգ, խնդրում ենք անդրադառնալ այս խնդրին եւ ուսումնասիրել այն` հետագայում նման չարաշահումները բացառելու նպատակով: 
Նամակին կից Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաեւ այն տեսահոլովակները, որոնք նկարահանվել են մայրաքաղաք Երեւանի տարբեր սուպերմարկետներում` Ամանորյա տոն օրերին:

Լեւոն Հովհաննիսյան
Ֆեյսբուքյան “Հաց տվեք !!!!” միջոցառման համակարգող:

Կից ներկայացվում է տեսանյութերը:

http://www.youtube.com/watch?v=RrFxldN3FmA&feature=youtu.be
http://www.youtube.com/watch?v=h6j2d8Lo2Gk&feature=youtu.be
http://www.youtube.com/watch?v=DYHpwSHghLY&feature=youtu.be

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ