19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկանության պաշտոնյան նվաստացրել է, գլուխը խփել պատերին … կբացահայտի

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, 2010 թ. օգոստոսի 28-ին Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում Գրիգոր Պապյանի հետ Գեւորգ Թոսունյանի եւ Սահակ Սահակյանի վիճաբանելու, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված, ինչպես նա նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Գրիգոր Պապյանին սպանելու դեպքով  պարզվել է, որ քրեական գործերով նախաքննություն եւ հետաքննություն իրականացրած առանձին պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես,  առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց են կեղծել՝ հիմնվելով մեկ վկայի ցուցմունքի վրա:

Արդեն կալանավորվել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գարիկ Դանիելյանն ու Կապանի տարածաշրջանի դատական բժիշկ Գագիկ Բաբայանը:

Henaran.am-ի  աղբյուրների փոխանցմամբ, Գարիկ Դանիելյանը միակ վկայից Ն.Հ.-ից ցուցմունքը կորզել է բռնությամբ:  Մեր տեղեկություններով, աշխատասենյակում Դանիելյանը վկային դաժանորեն ծեծել է, նրա գլուխը խփել պատերին, ահաբեկել` պահանջելով գրել իր թելադրածը: Պատմում են նաեւ, որ վկային մի քանի օր պահել է ոստիկանության իր աշխատասենյակում: Ն. Հ.-ն ճար չունենալով գրել է ոստիկանության պաշտոնյայի պարտադրված ցուցմունքը: 

Այս օրերին Ն. Հ.-ն պատրաստավում է այդ մասին պատմել քննիչներին, քանի որ նա էլ պետք է ենթարկվի պատասխանատվության` կեղծ ցուցմունքի համար: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ