18 Մայիսի, Saturday, 2024
KFC

83-ամյա հայրը սպանել է 56-ամյա որդուն

Այսօր` հունվարի11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ: 

Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ինչպես հիվանդանոցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Բժիշկները քննչական խմբի անդամներին հայտնել են, որ մահացածը հարվածը ստացել է կրծաքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածում ստացած ծակած վերքի հետևանքով: Քանի որ պետք է ճշտվեր մահացածի ինքնությունը, և որտեղից է նրա դին տեղափոխվել բժշկական կենտրոն, քննիչների խումբը բաժանվում է 2 խմբի: Առաջին խմբի աշխատանքները ղեկավարում է Մ.Վարդանյանը, ով աշխատանքները կատարում է հիվանդանոցում, իսկ 2-րդ խումբը` Նոր Նորքի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Հրաչյա Ղազարյանը:

Քննչական խումբը պարզում է, որ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան նրբանցքի 8-րդ շենքի 24 բնակարանի բնակիչ 56-ամյա Վլադիմիր Նիկոյանն էր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական խումբը կարճ ժամանակում պարզում է, որ մահացածի դին հիվանդանոց է տեղափոխվել նշված հասցեից, որտեղ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մահացածի և նրա հոր` նույն հասցեի բնակիչ 83-ամյա Վոլոդյա Նիկոյանի միջև: 

Քիչ առաջ Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին 83-ամյա Վոլոդյա Նիկոյանին: Հայտնաբերվել են նաև հանցագործության գործիք` խոհանոցային դանակը: 

Փաստի առթիվ, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սմբատ Մխիթարյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 1-2 օրվա ընթացքում հնարավոր է քննչական մարմինը միջնորդությամբ դիմի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որդուն սպանած հոր նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի միջնորդությունը բավարարելու համար

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ