03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանության քննիչ է ձերբակալվել

Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով քննիչի ձերբակալության գործով: Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013 թ. հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը (ՀՀ ոստիկանության պետի հրամանով 07.09.2012 […]

35 տարվա սիրահարները մեկ մարմին դարձան. բացառիկ կադրեր կալանավայրից /ֆոտո, վիդեո/

Երեւանի 137 դպրոցի նույն դասարանում են սովորել Արթուրն ու Գայանեն: Սիրել են իրար, ճակատագիրը նրանց տարբեր ուղղություններով է տարել: 35 տարվա սիրուց հետո նրանք որոշեցին ամուսնանալ: Բայց ամուսնությունը կատարվեց “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում: Քավորով, քահանայով իսկական հայկական հարսանիք էր: Քավորն էլ փեսայի դատապարտյալ ընկերներից է: Պսակադրությունը նշանակված ժամից մի փոքր ուշ սկսեց: Քավորն էր ուշանում:  Կալանավայրի […]

Զինծառայողը 8 տարեկան աղջկան ստիպել է ձեռք տալ իր սեռական օրգանին

Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է 8 տարեկան աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով։ Փաստինֆո-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ՝ 2012 թվականի օգոստոսի 12-ին։ Ըստ մեղադրական եզրակացության, Եղվարդի բնակիչ, պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Առաքելյանը խմած փորձել է իր սեռական կրքերին խաթարված ձեւով հագուրդ տալ եւ իր իսկ ննջարանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել […]

Նյու Յորք նահանգն ընդունել է ամենախիստ օրենքը զենքի վաճառքի վերաբերյալ

Ամերիկյան Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդի Կուոմոն ստորագրել է հրազենային զենքի վաճառքի սահմանափակման մասին նոր օրենքը: Այն արգելում է զենքի վաճառքն այն մարդկանց, ովքեր հոգեկան խանգարում ունեն եւ պարտավորեցնում է բոլոր զենք վաճառողներին վաճառքների մասին հայտնել իշխանություններին, հաղորդում է “РИА-Новости”-ն: Օրենքի ընդունմանը կողմ են քվեարկել 147 կոնգրեսականներ, դեմ է քվեարկել 61-ը: Այսօր` հունվարի 16-ին, ԱՄՆ […]

Ամերիկահայ գործարարը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

ՀՀ դատարաններում անկախ երկարատև պայքարից այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սփյուռքահայ գործարարի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ՄԻԵԴ դիմումը ներկայացնում է Խուդյանի գործով դատավարություների ընթացքում տեղի ունեցած մի շարք խախտումների` մասնավորապես Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով: ՀՀ վճռաբեկ դատարանը հերթական անգամ հետևելով իր […]

86-ամյա տղամարդը ինքնասպանությունից առաջ նամակ է գրել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Կարապետյանի կողմից այսօր` հունվարի 16-ին, նյութեր են նախապատրաստվում հունվարի 15-ին, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 86-ամյա Խ. Թորոսյանի մահվան փաստով: Երեկ երեկոյան Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված Սասունիկ գյուղի բնակիչ Խ. Թորոսյանը թունավորում ախտորոշմամբ վերակենդանացման բաժանմունքում մահացել է: […]

Կալանավորը կարել է բերանը. պահանջում է Շամշյանին

Հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ Արդարադատության նախարարության ՛՛Սևան՛՛ քրեակատարողական հիմնարկում ազատազրկված Կամո Պապյանը` ի նշան բողոքի` հայտարարել է հացադուլ և կարել է բերանը: Կալանավորը դիմում է գրել և նշել է, որ պահանջում է հանդիպել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի, ինչպես նաև Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ:

ՀԱԿ ակտիվիստը խնդրում է օգնել

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, իրավապաշտպան կազմակերպություններին, ԱԺ պատգամավորներին, քաղաքացիական հասարակությանը, մտահոգ քաղաքացիներին ու լրագրողներին` խնդրելով օգնել իր 20-ամյա խցակցին, ով նախօրեին ինքնասպանության երկրորդ փորձն է արել:  ՛՛Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը նրան գտանք լոգարանում կախված, բայց, փառք Աստծո, դեռ լրիվ շնչահեղձ չեր եղել… Սերոբը մեր խցում է շուրջ […]

Թեկնածուները վիրտուալ են շփվում. Հայոց աշխարհ

 “Ֆեյսբուքյան ասուլիս”, “Ֆեյսբուքյան գրառում”… առայժմ նախագահի թեկնածուները հիմնականում “բուռն” գործունեություն են ծավալում վիրտուալ տարածքում։ Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը։ “Թեեւ կան թեկնածուներ, որոնք Ֆեյսբուքից երբեմն դուրս են գալիս, որպեսզի իրենց նամակը հանձնեն ԿԸՀ նախագահին։ Իսկ ընդհանրապես նրանք առայժմ նախընտրում են սոցիալական ցանցի միջոցով “շփվել” հանրության, ընտրողների հետ”,- գրում է “Հայոց աշխարհը”:

Խաչիկյանը ցուցմունք չի տվել. Չորրորդ ինքնիշխանություն

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը միայն երեկ է ստացել պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործի նյութերը եւ դրանց ծանոթանալու համար ունի ընդամենը 15 օր: Երեկ այս մասին “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի հետ զրույցում ասել է ինքը` Վարոսյանը: Հունվարի 8-ին ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունից հայտնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի