30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

35 տարվա սիրահարները մեկ մարմին դարձան. բացառիկ կադրեր կալանավայրից /ֆոտո, վիդեո/

Երեւանի 137 դպրոցի նույն դասարանում են սովորել Արթուրն ու Գայանեն: Սիրել են իրար, ճակատագիրը նրանց տարբեր ուղղություններով է տարել: 35 տարվա սիրուց հետո նրանք որոշեցին ամուսնանալ: Բայց ամուսնությունը կատարվեց “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում: Քավորով, քահանայով իսկական հայկական հարսանիք էր: Քավորն էլ փեսայի դատապարտյալ ընկերներից է:

Պսակադրությունը նշանակված ժամից մի փոքր ուշ սկսեց: Քավորն էր ուշանում:  Կալանավայրի հոգեւոր տեսուչը` Հայր Ռուբենը ներողամիտ գտնվեց եւ ասաց, որ ավանդույթի համաձայն պիտի սպասենք քավորին: Մոտ 20 րոպե ուշացումով տեղ հասավ խաչեղբայրը: “Ճանապարհները խցանում էր, ներեցեք”,-կատակեց նա եւ սկսեց արարողակարգը:

Չիլինգարյան ամուսիներն ուրախ էին: “Ուշ լինի, նուշ լինի, կարծում ենք մեր միությունը Աստծո կամոք անխախտ կլինի”,-ասացին նրանք, ովքեր իրենց մեղրամիսը` մոտ երեք օր անց են կացնելու երկարատեւ տեսակցության “լյուքս”սենյակում: Ճիշտ է, ալկոհոլ չի թույլատրվում, բայց եկեղեցու գինին սուրբ է, եւ մի փոքր նորապսակները ըմպեցին: Իսկ հարսանեկան տորթն ու այլ ուտելիքները նորապսակները ճաշակելու են դատապարտյալների եւ ՔԿՀ աշխատակիցների հետ:

Ի դեպ, փեսան դեռ 7 տարի մնալու է անազատության մեջ: Նա 15 տարվա ազատազրկման դատապարտվել` ծանր հանցագործության համար:

 Մանրամասները տեսանյութում: 

 

Henaran.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ