03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Եթե Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրի

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ “Վահե Ավետյան” նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստը: Դատական նիստին չէր ներկայացել պատասխանող կողմը, որը դատարանի հայցադիմումին ի պատասխան դիմում էր ներկայացրել և խնդրել, որ նախնական նիստը հետաձգվի կամ […]

Վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարող են մասնակցել քվեարկությանը

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայություններ են դիմում քաղաքացիներ` պարզելու համար՝ վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարո±ղ են մասնակցել քվեարկությանը, թե` ոչ: ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:        

Ցուցմունք կտա Նարեկ Հարթունյանը

Հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Շենգավիթի դատարանում, ուր շարունակվում է Հարթունյան ընտանիքին պատկանող  «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության հարկային պարտավորությունների գործով դատավարությունը, ցուցմունք կտա  սփյուռքահայ մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանը: Հիշեցնենք, որ, ըստ գործի, ընկերությունն ունի ավելի քան 64 մլն դրամի հարկային պարտավորություն:    Իսկ մինչ այդ, նախորդ դատական նիստում հարցաքննվել էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Ե.Զադոյանը: […]

Ջրծաղիկից մահացած զինվորի գործով դատական նիստը հետաձգվել է

2012 թ. հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը: Դատական նիստը հետաձգվել է փաստաբանի առողջական խնդիրների պատճառով: Հաջորդ դատական նիստի մասին կտեղեկացվի լրացուցիչ: Հիշեցնենք, Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ […]

“Երբ թալանելու բան չի մնացել…”

Օրերս ոստիկանության կողմից ձերբակալված Վլադիսլավ Մանգասարյանի խարդախությունների միջոցով կառուցած ֆինանսական բուրգը, որին զոհ են գնացել բազմաթիվ քաղաքացիներ, թեև բացահայտվեց ու փլուզվեց սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ջանքերով, այնուհանդերձ ՀՀ օրինապահ մարմինները չգիտես ինչու չեն էլ մտածում Վլադ Մանգասրյանի խարդախություններից առավելագույնս տուժած ամերիկահայ գործարարի իրավունքների պաշտպանության մասին:  Օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները խարդախության մեղադրանքով բերման […]

Երիտասարդ աղջիկը մկնդեղ է խմեցրել սեփական երեխաներին

26-ամյա Քրիստինեն մեղադրվում է իր իսկ երեխաներին սպանելու փորձ կատարելու մեջ։ Երիտասարդ մայրը 2012թ. հունիսի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, անասնաբուժական դեղորայքի առևտրի կետից ձեռք է բերել մկնասպան պատրաստուկ, ապա կենցաղային հարցերի պատճառով ինքնասպան լինելու նպատակով խմել է ինքը և, առաջադրված մեղադրանքի համաձայն, խմեցրել նաև իր երկու անչափահաս որդիներին: Գործը դատարան է ուղարկվել 2012 թվականի տարեվերջին, […]

Ընտրողների ընդհանուր թիվը այսօրվա դրությամբ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ` 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:     Այսպես, քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության […]

Յուլյա Տիմոշենկոն սպանության մեջ է մեղադրվում

Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետեր Յուլյա Տիմոշենկոն եւ Պավել Լազարենկոն գրեթե 3 մլն դոլարով պատվիրել են պատգամավոր Եվգենի Շերբանի սպանությունը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Հանցագործությունը կատարվել է 1996-ին: Տիմոշենկոյին ցմահ բանտարկություն է սպառնում, Լազարենկոյի պատիժը դեռեւս հայտնի չէ:  Ներկայումս Տիմոշենկոն բանտարկության մեջ է Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելու […]

Դժվար չէ՞ կալանավորների հետ շփվելը

Հայաստանի և Արցախի քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունն արդեն կայացած իրողություն է: Դեռևս քսան տարի առաջ ներկայիս Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ‘’Կոշ’’ ՔԿՀ-ի այցելու հովիվ է նշանակվել Տեր Կարապետ ավագ քահանա Գըլըճյանը, ով մինչ օրս էլ շարունակում է իր հովվական ծառայությունը նշյալ հիմնարկում: Բայց վերջին տարիներին, շնորհիվ Մայր Աթոռի ՔԿՀ հոգևոր սպասավորության բաժնի, ավելի համակարգային բնույթ է […]

Ամուսինը վաճառել է կնոջը

Մայրաքաղաքի բնակիչ, 3-ամյա Արտավազդ Մուրադյանը մեղադրվում է իր կնոջը սեռական շահագործման ենթարկելու, մարմնավաճառությամբ զբաղվելուն պարտադրելու մեջ: Այս գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ներկայումս ընթանում է դատավարությունը: Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Ա. Մուրադյանն իր հետ նույն հարկի տակ բնակվող փաստացի կնոջը՝ Միլենային (անունը փոխված է), սեռական շահագործման ենթարկելու նպատակով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի