03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գողացել է հանգուցյալներից

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայր՝ ք.Մասիս) վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Վովա Մուրադյանի, Սամվել Մինասյանի: Վովա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Մասիս քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված Ժենյա Բաբայանի գերեզմանում գտնվող առարկաները վնասելով, հափշտակել է գերեզմանում տեղադրված 8.000 ՀՀ դրամ արժեքով 1 հատ […]

Քաջարանի գյուղապետի նամակը

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի ղեկավար Ռաֆիկ Աթայանը պատրաստվում էր հերթական նամակը հանձնել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: “Գյուղի խնդիրների մասին ա, ճիշտ ա, մի անգամ հանդիպեցի խոսեցինք, բայց հիմա էլ եմ ուզում: Ժամանակը քիչ ա, սպասում եմ, որ գա նամակը տամ իրան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ գյուղի վարչական տարածքի մեջ մտնող […]

Էդուարդը զոհի հետ ծանոթացել է համացանցում

Բանն այն է, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. հունվարից մինչև հոկտեմբեր ամիսը ընկած ժամանակահատվածում գոյություն չունեցող հորեղբոր պարտքը վերադարձնելու, դատավորին կաշառք տալու համար կալանավայրից ազատվելու պատրվակով և այլ մտացածին պատճառաբանություններով Քրիստինե Միքայելյանից ստացել է 1.068.500 ՀՀ դրամ, 40.000 ՀՀ դրամ արժողությամբ “նոկիա” մակնիշի բջջային հեռախոս և 1.138.000 դրամ արժողությամբ ոսկյա […]

Կարամելի Հարութի վարորդները բողոքում են. Հայկական ժամանակ

Պատգամավոր Հարություն Ղարագյոգյանի անվան հետ կապվող Երևանի թիվ 33 ավտոբուսային երթուղու վարորդները երեկ նախապատրաստվում էին գործադուլի: “Հայկական ժամանակ” թղթակցին նրանք ասել էին, որ այսօր հրաժարվելու են երթուղի դուրս գալ: Վարորդները, այսպիսով, իրենց անհնազանդությունն էին հայտնում ղեկավարության կողմից “օրվա պլանը” 3000 դրամով ավելացնելու որոշմանը: Օրվա վերջում, սակայն, թերթը տեղեկացել է, որ գործադուլը չի կայանա, քանի որ […]

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Հունվարի 21-ին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրը, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումների ընթացքում  խոչընդոտվեց լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Թեկնածուի հետ՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ապա նաեւ՝ Ավան վարչական շրջանի մշակույթի տանը կազմակերպված հանդիպմանը մասնակցելու հնարավորությունից զրկվեց “Yerkir.am” կայքի թղթակից Ագնեսա Խամոյանը, չնայած որ նա հավատարմագրված է եղել լուսաբանելու երկու հանդիպումներն էլ։    Առաջին […]

Ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալը

Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013 թ. հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Վահանի Հովսեփյանը: Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը եւ ոստիկանության […]

ՄԻԵԴ-ը քննում է Գագիկ Ջհանգիրյանի դիմումը` 2008-ի իրադարձությունների մասով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երեք դիմումներից երկուսի քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ: Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 22-ին Ազատության հրապարակում Գ.Ջհանգիրյանի հայտնի ելույթին և դրան հետևած իրադարձություններին՝ Արգավանդի խաչմերուկից բերման ենթարկելու, ձերբակալելու, մեղադրանքի […]

Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 97 գործ` մեկ տարում

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից անմիջական դատախազական ղեկավարում և հսկողություն է իրականացվել 718 նյութերի նախապատրաստման և 155 քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ: Նախապատրաստված  նյութերից 97-ով հարուցվել են քրեական գործեր, 420 քրեական գործի հարուցումը մերժվել է, որից 357-ը` արդարացման և 63-ը` ոչ արդարացման հիմքերով: Քննված քրեական գործերից 42-ը` […]

Խաչիկյանի գործը մեկամսյա ժամկետում դատարան կուղարկվի. Խաչիկյանը պնդում է

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի  գործով նախաքննության փուլն ավարտվել է: Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանն այս փուլում ուսումնասիրում է քրեական գործի նյութերը եւ անհրաժեշտության դեպքում հանդես կգա համապատասխան միջնորդություններով: Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Խաչիկյանի փաստաբանը: Նրա փոխանցմամբ, գործը դատարան կուղարկվի մեկ ամսվա ընթացքում: Հիշեցնենք, որ  Վազգեն Խաչիկյանը չի ընդունում […]

Սերգեյը “Նաիրի” կինոթատրոնի մոտից երկու աղջիկ է առեւանգել

Սերգեյ Բաղդասարյանը անցյալ տարի օգոստոսին Երևան քաղաքի “Նաիրի” կինոթատրոնի մոտ երկու անձանց` Անիի և Արմինեի նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով նստեցրել է “Սամանդ” մակնիշի տաքսի ավտոմեքենան և բացահայտ առևանգել վերջիններիս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և այն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը քննում է դատավոր Գագիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի