02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էդուարդը զոհի հետ ծանոթացել է համացանցում

Բանն այն է, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. հունվարից մինչև հոկտեմբեր ամիսը ընկած ժամանակահատվածում գոյություն չունեցող հորեղբոր պարտքը վերադարձնելու, դատավորին կաշառք տալու համար կալանավայրից ազատվելու պատրվակով և այլ մտացածին պատճառաբանություններով Քրիստինե Միքայելյանից ստացել է 1.068.500 ՀՀ դրամ, 40.000 ՀՀ դրամ արժողությամբ “նոկիա” մակնիշի բջջային հեռախոս և 1.138.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր` պատճառելով խոշոր չափի` 2.246.500 ՀՀ դրամի նյութական վնաս:

2011թ. հոկտեմբերի 19-ին և 2012թ. ապրիլի 4-ին Էդուարդ Մալիցյանը զանգահարել է Ք. Միքայելյանին` նրան և վերջինիս մանկահասակ որդու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով շորթման եղանակով պահանջել և կրկին ստացել է 615.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր և 39.000 ՀՀ դրամ կանխիկ դրամ` պատճառելով խոշոր չափի` 654.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Նշենք, որ Է. Մալինցյանը իր զոհի հետ ծանոթացել է համացանցի միջոցով, մեկ տարուց ավելի փոխանակել լուսանկարներ և կանխավ հորինված փուջ խոստումներ: Գումարը և հեռախոսը Էդուարդին Քրիստինեն փոխանցել է միջնորդի միջոցով և անձամբ չի տեսել վերջինիս մինչև նրան ձերբակալելը:

 

Դատական նիստն հետաձգվեց մեղադրողի չներկայանալու պատճառով, քանի որ այսօր Շիրակի մարզի դատախազությունում ամփոփում են հաշվետու տարին, ինչի պատճառով էլ մեղադրողը չէր կարողացել ներկայանալ դատաքննությանը:

 

 

 

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան

 

 Աղբյուրը` Իրավաբան.net

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ