01 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 97 գործ` մեկ տարում

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից անմիջական դատախազական ղեկավարում և հսկողություն է իրականացվել 718 նյութերի նախապատրաստման և 155 քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ: Նախապատրաստված  նյութերից 97-ով հարուցվել են քրեական գործեր, 420 քրեական գործի հարուցումը մերժվել է, որից 357-ը` արդարացման և 63-ը` ոչ արդարացման հիմքերով:

Քննված քրեական գործերից 42-ը` 58 անձի նկատմամբ, ուղարկվել են դատարան, 45-ը` կարճվել է, 28-ը կասեցվել, 1 քրեական գործ միացվել է, 6 քրեական գործ ուղարկվել է այլ մարմիններ, 33 քրեական գործերի նախաքննությունը մնացել է անավարտ:

Բացի այդ, վարչության կողմից ստուգվել է 425 նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների օրինականությունը, որոնցից 6-ով վերացվել են որոշումները և հարուցվել քրեական գործեր, 30-ով տրվել են ցուցումներ:

 Ստուգվել է նաև 987 քրեական գործերով վարույթը կարճելու և 1230 քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումների օրինականությունը: Ստուգման արդյունքներով վերացվել են 24 որոշումներ, 82 քրեական գործով տրվել են նախաքննության լրիվությունը, ամբողջականությունն ու օբյեկտիվությունը ապահովելու, խախտումները վերացնելու վերաբերյալ ցուցումներ:

 2012թ. ընթացքու վարչության դատախազները 46 քրեական գործով 62 անձի նկատմամբ դատարանում պաշտպանել են մեղադրանքը: 

 2012թ. վարչությունում մուտք է եղել և քննարկվել 1548 դիմում-բողոք, այդ թվում` 185-ը` ՀՀ նախագահի աշխատակազմից, 46-ը` ՀՀ ազգային ժողովից, 33-ը` ՀՀ կառավարությունից, 21-ը` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից:

Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ գլխավորդատախազության լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ