20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերգեյը “Նաիրի” կինոթատրոնի մոտից երկու աղջիկ է առեւանգել

Սերգեյ Բաղդասարյանը անցյալ տարի օգոստոսին Երևան քաղաքի “Նաիրի” կինոթատրոնի մոտ երկու անձանց` Անիի և Արմինեի նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով նստեցրել է “Սամանդ” մակնիշի տաքսի ավտոմեքենան և բացահայտ առևանգել վերջիններիս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և այն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը քննում է դատավոր Գագիկ Պողոսյանը:

 Սերգեյ Բաղդասարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինս գտնվում է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ:

Հունվարի 22-ին այս գործով նշանակված էր առաջին դատական նիստը: Դատական նիստը բացելուն պես` դատավոր Գագիկ Պողոսյանը պարզեց, որ մեղադրողը պատշաճ լիազորագիր չունի: Դատական նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 12-ին, ժամը 12-00 ին:

 

 

 

Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան
Աղբյուրը` Իրավաբան.net

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ