10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հույժ կարեւոր. հետ է շպրտելու …

Henaran.am-ի տեղեկություններով, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` տեղակալների մասնակցությամբ հույժ կարեւոր խորհրդակցություն է հրավիրել: Նա մասնավորապես ասել է, որ պատասխանատու ժամանակներ են, որ շատերը փորձելու են ոստիկանության վրա քար շպրտել:

“Այդ քարերը պիտի ետ շպրտվի` մեր աշխատանքով”,-ասել է Գասպարյանը` հորդորելով չմտածված քայլեր չանել: “Աստծո կամոք մենք հասնելու ենք մեր նպատակին, ոստիկանի գործը բարի է”,-ասել է նա:

Հիշեցնենք,  օրերս հետաքրքիր զարգացումներ են նկատվում իրավապահ երկու մարմինների` դատախազության եւ ոստիկանության հարաբերություններում: Երեկ  Հայաստանի գլխավոր դատախազությունը միջնորդել է պատասխանատվության կանչել իրենց աշխատանքում թերացած ոստիկաններին:

Խոսքը վերաբերում է  2013 թվականի հունվարի 8-ին  ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում Դալմայի այգիներում տեղի ունեցած սպանության փաստով հարուցված քրգործին: Դատախազությանը պահվածքը, մեր տեղեկություններով, ոստիկանությունում չեն հասկացել, քանի որ ոստիկանությունը սպանությունը բացահայտել էր եւ կա կասկածյալ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ